l

lifestyle

Lab17 նորաձևության լաբորատորիա-ստուդիայի բացումը

Օրերս Նալբանդյան և Թումանյան փողոցների հատման անկյունում, Նալբանդյան 23/17 հասցեով պաշտոնապես բացվեց Lab17 նորաձևության լաբորատորիա-ստուդիան: Lab17-ը հանդիսանում է Petoor և Zgest ապրանքանիշերի համատեղ նախագիծը: Այն մատուցում է դասական ատելյեին բնորոշ ծառայությունների ողջ շարքը. ամենօրյա կամ տոնական հագուստի անհատական պատվերներ, հագուստի ձևափոխում և այլն:

  • Նալբանդյան 23/17, +374 98 900 653

 Lab17-ը ֆեշն լաբորատորիա է, այստեղ կարելի է կյանքի կոչել ցանակացած հավաքածու, որը կնկարի դիզայները, կարելի է մշակել նմուշներ արդեն պատրաստի գաղափարի հիման վրա, կարելի է ստեղծել և սեզոնից սեզոն տանել անհատական իմիջային զգեստապահարանին բնորոշ բազային մոդելներ, ստանալ ցանկացած ոճի կերպար ստեղծելու համար բարձրակարգ խորհրդատվություն: Lab17-ի թիմը համագործակցում է մեծ ընկերությունների հետ, մշակում աշխատանքային դրես-կոդ և կյանքի կոչում մեծածավալ պատվերներ՝ համագործակցելով արդեն փորձված կարի արտադրամասերի հետ: Երեկոյի հյուրերն էին նորաձևության ոլորտի ներկայացուցիչներ, հայտնի բլոգերներ, it-աղջիկներ, արվեստագետներ, հեռուստավարողներ, մեդիայի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ դիզայներների լավագույն հաճախորդները:

back-top