Kamancha
l

lifestyle

LAURA ASHLEY HOME սրահի 5-րդ տարեդարձը և հյուրերը

Մոսկովյան 28 հասցեում գործող Laura Ashley սրահն իր գործընկերների, մշտական ու նոր հաճախորդների հետ նշում էր սրահի տարեդարձը՝ այս տարի 5-ամյակը: Ի դեպ՝ սրահում արդեն գործում են նախատոնական զեղչեր, ամբողջ (նաև նոր) տեսականու համար 30%, նշված տեսականու համար՝ 50 %:

  • Kamo Tovmasyan

Նվերներ հյուրերին, Մարբեյի լայվ կատարումները, համեղ հյուրասիրություն և արդեն ավանդական դարձած խաղարկություն.ահա թե ինչ էր սպասվում սրահի հյուրերին: Այս տարի Laura Ashley ապրանքանիշը տոնում է իր 65-րդ տարեդարձը, երևանյան laura Ashley Home-ն էլ՝ 5-ամյակը: Քաղաքի ամենատարբերվող սրահներից մեկը ոչ միայն առանձնանում է բացառիկ ապրանքատեսակներով, այլև սպասարկման բարձր մշակույթով, խորհրդատվության և զեղչային ճկուն քաղաքականությամբ և բրիտանական յուրօրինակ ճաշակով:

Ճանաչելի նախշազարդերով վարագույներից մինչ յուրօրինակ կահույք, ջահեր, պաստառներ, տարբեր աքսեսուարներ և առանձին մանկական սրահ երիտասարդ մայրիկների համար: Բոլոր հյուրերն այսօր միաձայն պնդում էին, որ սրահը դարձել է ոչ միայն իրենց սիրված ժամանցավայրը գնումներ կատարելու համար, այլև Նրանք այստեղ գալիս են պարզապես թեյելու կամ սրճելու համար, այնքան մտերմիկ է մթնոլորտը: 65 տարվա պատմություն ունեցող բրիտանական LAURA ASHLEY բրենդը սիրված է Բրիտանիայի թագուհուց մինչ պարզապես ամերիկյան տնտեսուհիների կողմից: LAURA ASHLEY HOME-ում կարելի է դիզայներների օգնությամբ կահավորել և նույն նախշային լուծմամբ ձևավորել ողջ բնակարանը: Բրիտանուհի Լորա Էշլին չունենալով համապատասխան կրթություն իր դիզայներական մտքերը քաղել է գրադարաններում և պատկերասրահներում, դառնալով “Բրիտանական երազանքի” մարմնացումը: Նա այն եզակի դիզայներներից է, ով ոչ թե պարզապես ստեղծել է նորաձևություն, այլ գունագեղ պրինտերի ձևավորմամբ ձեռք է բերել ճանաչելի ձեռագիր և ողջ աշխարհում համարվում է էլեգանտության և բրիտանական նրբաճաշակության օրինակ:

Մոսկովյան 28

(010) 58 63 46

www.lauraashley.am

back-top