l

lifestyle

Շնորհակալություն բժիշկներին․երախտիքի համերգ՝ ԿՈՎԿԱՍ համալիրում

Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը և համաճարակի դեմ պայքարող բժիշկների անձնվեր աշխատանքը ՝ Առաջին Հանրապետության օրը՝  ԿՈՎԿԱՍ ռեստորոնային համալիրում տեղի ունեցավ երախտիքի համերգ, նվիրված՝ բժիշկներին ու բուժաշխատողներին։ "Շնորհակալություն բժիշկներին" խորագրով համերգը կազմակերպված էր ԿՈՎԿԱՍ ռեստորանային համալիրի կողմից ՝մարդասիրական հիմունքներով։ Մի շարք հայտնի արտիստներ սիրով հանդես եկան իրենց կատարումներով, օնլայն հարթակում։ 

  • Kamo Tovmasyan

Համերգը վարում էր Արայիկ Համբարձումյանը, իսկ մասնակիցների թվում էին Ավո Ադամյանը, Գևորգ Խաչատրյանը, Հակոբ և Արմեն դուետը, Ռուբեն Սասունցին, Իվետա Եդիգարյանը, Գայա Արզումանյանը, Հայկ Դուրգարյանը, Ջուսը, Ռաֆո Խաչատրյանը, Հովհաննես Մանուչարյանը, Լուսին Կարեյանը, Կովկաս բենդը և Կովկաս պարային համույթը։ ԿՈՎԿԱՍ ռեստորանում կայանալիք համերգի նախաձեռնող անձնակազմի անդամները այս կերպ իրենց շնորհակալությունն էին հայտնում բուժաշխատողներին՝ զուգահեռաբար նշելով նաև Առաջին Հանրապետության օրը։ Միջոցառումը տևեց մոտ երկու ժամ։

back-top