l

lifestyle

Ցեղասպանության ցուցահանդեսը Փարիզի քաղաքապետարանում, Կոմիտասի հուշարձանը և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

 Բաց մի թողեք Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը Փարիզի քաղաքապետարանում, Կոմիտասի հուշարձանը ԵՐԵՎԱՆ պուրակում և Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որի կառուցման համար անհրաժեշտ տարածքը գնելու համար հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը վճարել է 1 540 000 հազար ֆրանկ։ Այս ամենի մասին կարդացեք Մեր հատուկ փոստում...

  • Kamo Tovmasyan

Բազմիցս լինելով Փարիզում, երբեք չէր հաջողվում այցելել Փարիզի "Երևան" պուրակ՝ տեսնելու Կոմիտասի հուշարձանը, սակայն այս անգամ բախտ վիճակվեց լինել այնտեղ և անձամբ տեսնել Դավիթ Երևանցու այս հիանալի աշխատանքը: Հուշարձանը գտնվում է Ալբերի գետափի մոտ, Փարիզի հեղինակավոր ութերորդ շրջանում, Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հարևանությամբ։

1978 թվականի հունվարի 27-ին Փարիզի հայ համայնքը`Էջմիածնի կաթողիկոսարանի Եվրոպայի պատվիրակ արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությանբ դիմել էր Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակին`հայ երգահան Կոմիտասին և Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ստեղծելու թույլտվության խնդրանքով։ Հուշարձանի կառուցման աշխատանքները երկար տարիներ ձգձգվել են`չնայած որ 1978 թվականի սեպտեմբերի 15-ին արդեն կար նամակի դրական արձագանքը։ 1997 թվականի հունվարի 17-ին, երբ կաթողիկոս Գարեգին Առաջինը գտնվում էր Փարիզում, հուշարձանի կառուցման երկրորդ նամակն է կազմվում։
Հուշարձանի տեղարդման աշխատանքներն սկսվեցին 2001 թվականին, երբ Ֆրասիան պաշտոնապես ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Հուշարձանի պաշտոնական բացումը եղել է 2003 թվականին։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, բազմաթիվ ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ:

Հուշարձանի բարձրությունը 6 մետր է, 2 մետր պատվանդանն է, արձանը`4 մետր, նյութը`բրոնզ։ Հուշարձանի հետևի մասում խաչքար է, իսկ վարդապետի ձեռքին`գիրք, մյուս կողքից նոր կյանք խորհրդանշող երեխայի գլուխ է քանդակված։ Հուշարձանի վրա գրված է. Ի ՅԻՇԱՏԱԿ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԵՎ 1915-ԻՆ ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՍՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 1 500 000 ՀԱՅ ԶՈՀԵՐՈՒՆ։

2009 թվականի մարտի 12-ին Կոմիտասի արձանին հարող փոքր պուրակը վերանվանվել է «Երևան»։ Պուրակի բացման արարողությանը ներկա են գտնվել ֆրանսահայ շանսոնե Շարլ Ազնավուրը, Էդվարդ Նալբանդյանը, հայկական ծագումով երգչուհի Էլեն Սեգարան և այլք...

___________________

Մինչ հուլիսի 4-ը Փարիզի քաղաքապետարանում ներկայացված էր Armenie 1915 ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնին: Անկեղծ ասած Սա Մեզ համար անակընկալ էր, պատահաբար անցնելով քաղաքապետարանի կողքով պարզապես ապշեցինք, որ նման մասշտաբի ցուցահանդես է ներկայացված, մենք համենային դեպս չէինք լսել այս ցուցահանդեսի մասին: Մուտքն ազատ էր, հետաքրքիր է, բայց այցելուների թվում շատ էին զբոսաշրջիկները:

Եղեռնը ներկայացնող մոտ 350 փաստաթղթեր, նկարներ, վիդեոներ...այն ամենն ինչ պետք է իմանալ Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված ոճրագործության մասին:

____________

Օրվա ավարտին Մենք այցելեցինք նաև Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որը գտնվում էր ութերորդ թաղամասում՝ Ալմա հրապարակի մոտակայքում: Եկեղեցին կառուցվել է 1904 թվականին 20-րդ դարի խոշորագույն հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով, ֆրանսիացի ճարտարապետ Ալբեր Դեզիրե Գիլբերտի նախագծով։

Եկեղեցու կառուցման համար անհրաժեշտ տարածքը գնելու համար հայ բարերարը վճարել է այն ժամանակների համար աստղաբաշխական մի գումար՝ 1 540 000 հազար ֆրանկ։ Այս շռայլության համար նախագահ Էմիլ Լուբեն Մանթաշովին պարգևատրեց Պատվավոր լեգիոնի շքանշանով։ 1922 թվականին գեներալ Անդրանիկ Օզանյանի պսակադրությունը տեղի է ունեցել այս տաճարում։

back-top