l

lifestyle

Kinder Boom մանկական ատամնաբուժարանի Առաջին տարեդարձը

Մեկ տարի առաջ Ամռան առաջին օրը Կոմիտաս 18 հասցեում բացված Kinder Boom առաջին ամբողջությամբ երեխաների համար ստեղծված ատամնաբուժարանը նշեց իր Առաջին տարեդարձը: Գունեղ փուչիկներ, մուլտհերոսներ, քաղցր թեմատիկ հյուրասիրություն, ուրախ երաժշտություն, ֆոտոմրցույթներ, նվերներ ու իհարկե տոնական տորթ: Մենք ևս ներկա էինք Kinder Boom մանկական ատամնաբուժարանի ծննդյան տոնին ու ներկայացնում ենք ձեզ հունիսմեկյան այս վառ տարեդարձը:

 

Կոմիտաս 18 հասցեում գործող Kinder Boom մանկական ատամնաբուժարանն առաջինն էր, որ սպասարկում էր միայն փոքրիկներին ու թինեյջերներին: Այն առաջարկում է բացառապես մանկական ստոմոտոլոգիա, այսինքն այն նախատեսված չէ մեծերի համար: 3-ից 18 տարեկան երեխաների համար այստեղ ստեղծվել են բոլոր պայմանները անցավ ու նորագույն միջոցներով բուժում եւ խնամք իրականացնելու համար:

Ամենակարեւոր յուրահատկությունն այն է, որ ձեր բալիկը ոչ մի կերպ չի զգա, թե բժշկի մոտ է եկել՝ խաղեր, մուլտֆիլմներ, մանկական սենյակ, հասարակ աթոռի փոխարեն ավտոմեքենա: Բժիշկներն էլ այստեղ սպիտակ համազգեստ չեն կրում, սա եւս շեղում է երեխաներին բուն ընթացքից: Արդեն լուսանկարներով կարող եք տեսնել, որ ատամնաբուժարանի սենյակների պատերը վառ գույներով նկարազարդված են:

Ատամների բուժումն այստեղ փուլերով է իրականացվում, նախ՝ մասնագետը ծանոթանում է փոքրիկի հետ, շփվում որոշ ժամանակ, իմանում սիրելի մուլտֆիլմները, նվերներ նվիրում, հաջորդ անգամ երեխան արդեն գալիս է իր համար ծանոթ դարձած մասնագետի մոտ, սկսում մուլտֆիլներ դիտել, նկարել, խաղալ: Ի դեպ, ցանկության դեպքում ձեր փոքրիկների հետ կաշխատեն նաեւ հոգեբանները: Այստեղ իրականացվում է ատամների բուժում եւ օրթոդոնտիա:

Եռամսյանկը մեկ կենտրոնում սեմինարներ են կազմակերպվում փոքրիկների համար, որոնց ընթացքում մասնագետները պատմում են նրանց, թե ինչպես է պետք խնամել ատամները:

Ատամների բուժումն ու խնամքը իրականացվում է գերմանական նյութերով, կենտրոնը լիովին համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին: Ամենակարեւոր փաստերից է այն, որ այստեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ստերիլիզացիային:

Կենտրոնում աշխատող մասնագետները վերապատրաստվել են հենց երեխաների հետ աշխատելու ոլորտում, այնպես որ առանց մտածելու կարող եք վստահել նրանց հմտություններին:

Կոմիտաս 18

010-27 73 80

055-27 73 80

facebook/KinderBoomDent

back-top