l

lifestyle

KARS DESIGN հեղինակային ինքնատիպ մոմակալների, ինտերիերի և էքստերիերի աքսեսուարների սրահի բացումը Թումանյան 1 հասցեում

Սիրով եմ ներկայացնում այս սրահը, որն իրոք տարբերվում է իր ձևաչափով: Ճարտարապետ-դիզայներ Լևոն Կարսյանի ստեղծագործական աշխատանքների  հիման վրա ստեղծված KARS DESIGN խանութ-սրահը ինքնատիպ մոմակալների, էքսկլյուզիվ նվերների սրահ է, որտեղ ներկայացված տեսականին ստեղծված է հեղինակային սահմանափակ քանակությամբ: Սրահը մի քանի ամիս գործում է Թումանյան 1 հասցեում, սակայն միայն այժմ տեղի ունեցավ  պաշտոնական բացման երեկոն, որին մենք ևս ներկա էինք:

  • Kamo Tovmasyan

Լևոն Կարսյանը հավանաբար շատերին է հայտնի  իր արվեստի բացառիկ նմուշներով, որոնք ճանաչում և բարձր գնահատականի են արժանացել ոչ միայն Հայաստանում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում: Հարկ է նշել, որ Լևոն Կարսյանն առաջին ճարտարապետ-դիզայներներից է, ով մասնակից է եղել դիզայնի ֆակուլտետի ստեղծմանը՝ Հայաստանի Գեղարվեստի Ակադեմիայում: Երկար տարիներ մանկավարժական գործնեությանը զուգահեռ ստեղծել է հասարակական , կոմերցիոն բազմաթիվ ինտերիերներ, դասական և ժամանակակից շնչով ջահեր և քանդակներ : Ժամանակն էր հասունացել հիմնել հանրությանը հասանելի մի խանութ-սրահ, որտեղ ներկայացված կլինեն ժամանակակից լուծումներով չկրկնվող մոդելներ: 

 Kars Design խանութ-սրահը հայտնի է իր յուրօրինակ և նրբագեղ ձեռագործ մոմակալներով, արդի քանդակներով, շքեղ ջահերով, բրաներով, պատի դեկորներով, հայելիներով, ինտերիերի և էքստերիերի համար նախատեսված քանդակներով: Սրահում ներկայացված են բացառիկ աշխատանքներ՝ սահմանափակ օրինակներից, որոնք ոսկեպատ են և նիկելապատ: Այս ամենը նաև՝ անհատական պատվերներով: Ինչպես նշում է հենց ինքը, Պրն. Կարսյանը`Լույսն ու ջերմությունն է սիրո բանաձևը...

Թումանյան 1

091-42 86 84

Facebook/karsdesign

Instagram/kars_design

 

back-top