l

lifestyle

Այն, ինչ բաց ենք թողել! Ամսվա ամենաշքեղ հարսանիքի ձևավորումը

Ողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում մենք հետևում, հիանում, ապշում, շատերն իհարկե նախանձում էին գործարար Սամվել Կարապետյանի որդու՝ Կարեն Կարապետյանի և վերջինիս ընտրյալի՝ Լիլիթի հարսանեկան իրարանցմանը: Ռուսական, հայկական մեդիան, նույնիսկ բրիտանական DailyMail–ը մի քանի օր շարունակ խոսում ու խոսում էր այս հարսանիքի մասին, ճիշտ է՝ սիրողական ֆոտոներով ու ինստա-վիդեոներով, որտեղ այդքան էլ պարզ չեր երևում ողջ շիկը: Հիմա, երբ կրքերը հանդարտվել են, որոշեցի արդեն պրոֆեսիոնալ ֆոտոշարքով ներկայացնել ձեզ միջոցառման դիզայնը, կազմակերպչական ընթացքը հենց այն ընկերության կողմից, որին և վստահվել էր դեկորացիաների ստեղծումը:

  • Kamo Tovmasyan

Ձևավորման աշխատանքները վստահվել էր ռուսական Арт-прожект ընկերությանը, որի հիմնադիր Գենադի Սամոխինի հետ կապ հաստատելուց հետո, պարզեցի մի քանի հետաքրքիր փաստեր, որոնք ներկայացնում եմ ձեզ, ինչպես նաև ինտերիերի ձևավորման ֆոտոշարքը: Ներկայացնում եմ նաև ընկերության կոնտակտները:

+7 (903) 204 22 33

www.gensam.ru

_______

"Կարենի և Լիլիթի հարսանեկան ձևավորման կոնցեպտն էր ԵՐԿՈՒ ԱՍՏՂԸ, որի շրջանակներում մեր ընկերությունը փորձել էր համատեղել ժամանակակից հայթեքը շքեղ ծաղկային ձևավորմամբ: Հատակը լուսավորվում էր հատուկ եկրաչափական ձևավորմամբ, որը փոփոխում էր գույնը վարդագույնից դեպի կարմիր: Օգտագործվել է 500 մետր դիոդային ժապավեն: Առաստաղը ևս ամբողջությամբ լուսավորովում էր դիոդներով, որոնք խոլորձների և դրախտավարդերի կոմպոզիցիաներին ձուլվում էին բյուրեղապակյա թելերով: Սրահի պատերին փակցված էին ոսկեգույն փայլանախշեր, որոնցից օգտագործվել է 3500 բլոկ:

Միջոցառման սրահի ձևավորման մեջ նույնպես գերիշխել է ճերմակն ու վարդագույնը, իհարկե ժամանակակից ձևավորումներն անհնար է պատկերացնել առանց մեծ էկրանների: Օգտագործվել են 6 հսկայական էկրաններ, որտեղ, երեկոյի ընթացքում ցուցադրվել են նորապսակների լուսանկարներն ու վիդեոնյութերը:

Դեկորացիաների համար վարձվել է 7 թրեյլեր, ևս 2-ը՝ լուսային, ձայնային էֆեկտների համար: 3000 դիոդներ են օգտագործվել ծաղկային կոմպոզիացիաներն ամրացնելու համար, իսկ այս ամենի իրագործումը տևել է 5 ժամ":

back-top