l

lifestyle

Պետք է այցելել! KARE դիզայներական կահույքի և դեկորի շոուռումը Tashir Street Shopping Gallery-ում

Ավելի քան 80 երկրներում ներկայացված գերմանական KARE շոուռումերին միանում է Հայաստանը: Դիզայներական կահույքի և դեկորատիվ պարագաների KARE սրահը բացվել է Հյուսիսային պողոտայում գտնվող Tashir Street Shopping Gallery-ում, և մինչ պաշտոնական բացման շնորհանդեսին ներկա լինելը մենք այցելեցինք KARE՝ ձեզ ներկայացնելու շուռումի իրոք գունեղ ու բացառիկ տեսականին, որը չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի...

  • Հյուսիսային պողոտա 6/2,Tashir Street Shopping Gallery,041-75 00 83
  • Kamo Tovmasyan

Հուլիսի 15-ին Հյուսիսային պողոտա 6/2 հասցեում գործող Tashir Street Shopping Gallery-ում տեղի կունենա հանրահայտ KARE դիզայներական կահույքի և դեկորի շոուռումի պաշտոնական բացման երեկոն: Նրանք, ովքեր հաճախ են ճանապարհորդում, վստահ եմ արտերկրում այցելել են KARE շոուռում, իսկ նրանց, ում այս բրենդը ծանոթ չէ, կարծում եմ կհետաքրքրի՝ տեսնելով սրահի իրոք օրիգինալ տեսականին և ծանոթանալով ապրանքանիշի պատմությանը:

Գերմանական KARE բրենդն ունի 35 տարվա պատմություն: Ապրանքանիշի հիմնադիրները բացահայտելով նոր դիզայներական անուններ, յուրաքանչյուր տարի KARE սրահներում ներկայացնում են մոտ 1500 դիզայներական կահույքի և դեկորային աքսեսուարների բրենդային նմուշներ: Այսօր KARE շոուռումեր գործում են արդեն մոտ 80 երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Չինաստանում, Հնդկաստանում, Ռուսաստանում և արդեն նաև Հայաստանում:

Ֆրեդին KARE ապրանքանիշի խորհրդանիշն է, ով կողջունի ձեզ հենց մուտքի մոտ և կուղեկցի դեպի տարբեր երկրների մշակույթների ձուլման աշխարհ: Յուրաքանչյուր օր մինչ 22.00-ն երևանյան KARE շոուռումում դուք կարող եք գնահատել ու ձեռք բերել բրենդի դիզայներական լավագույն նմուշները՝ կահույք, դեկորատիվ պարագաներ, նկարներ, լուսամփոփներ, ժամացույցներ...դժվար թե որևէ մեկն անտարբեր դուրս գա սրահից, որն ավելի շատ նման է ժամանակակից արվեստի թանգարանի:

Խորհուրդ ենք տալիս շրջել սրահում աշխատակցի հետ, ով մանրամասնորեն կներկայացնի և KARE-ի կոնցեպտը և սրահների տարբերությունն ու բնութագրումը: KARE ապրանքանիշը հենց տարբեր աշխարհայացքների դիզայներների ճանապարհորդության արտացոլումն է: Mokka և հարևանությամբ գտնվող Naturline սրահներում գերիշխում է փայտը, բնական կաշին, Babaloo հատվածը ձեզ կտեղափոխի Հնդկաստան: Բաց մի թողեք շատ վառ կահույքը և աքսեսուարները IBIZA բաժնում: Metropolis և Rock Star սրահները դուր կգան քաղաքի կենտրոնական աղմուկը նախընտրող ու դասական դիզայնի սիրահարներին, հատկապես սևի և նիկելի համադրումն իրոք մտովի տեղափոխում է նյույորքյան որևէ երկնաքերի բարձր հարկ: Վարդագույն ֆլամինգոյով սկսվում է Miami սրահը, իսկ luxury դասի սիրահարները կգնահատեն White Diva սրահը՝ ոսկեգույնի ու արծաթի երանգի համադրմամբ:

Իհարկե նման դիզայներական կահույքը և պարագաները չեն կարող լինել հասանելի բոլորին, սակայն հենց նախասրահում ներկայացված են աքսեսուարներ, նվերների լայն տեսականի տարբեր նախասիրությունների և հնարավորությունների անձանց համար: Ինչպես բրենդի կարգախոսն է թելադրում, սրահում իրոք կգտնեք ամեն ինչ, բացի սովորական իրերից: Գեղեցիկի սիրահարները ցանկություն կհայտնեն գնել սրահում ներկայացված բառացիորեն յուրաքանչյուր իր:

Հուլիսի 15-ին դիտեք ԿամոԲլոգում և ԱրմՆյուզ հեռուստաընկերության եթերում KARE շոուռումի պաշտոնական բացման արարողությունը:

Հյուսիսային պողոտա 6/2

Tashir Street Shopping Gallery

041-75 00 83

Facebook/KAREArmenia

back-top