l

lifestyle

ԿԱՐԱՍ էթնոլոֆթի բացումը Թումանյան 19 հասցեում

Անսպասելի, տպավորիչ ու իրոք գեղեցիկ…ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը ներկայացնում է իր նոր նախագիծը՝ ԿԱՐԱՍ էթնոլոֆթը, հայտնի ու սիրված ցանցի համար նոր հարթակ, նոր մենյու ու սպասարկման նոր ձևաչափ: Ինչով է առանձնանում նոր ԿԱՐԱՍ էթնոլոֆտը, ինչպիսինն է նոր մենյուն, արդյոք այն գործելու է շուրջօրյա: Մեզ հուզող հարցերի պատասխանները հենց բացման շնորհանդեսին տալիս է ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցի համահիմնադիր Տիգրան Յուզբաշյանը:

  • Kamo Tovmasyan

Մինչ բացման շնորհանդեսը, որոշեցի այցելել որպես այցելու, անձամբ փորձելու և տպավորություններս կիսելու համար: Հաշվի առնելով Թումանյան փողոցում գործող ու զարգացող արդի ռեստորանային տենդենցը, համաձայնենք, որ Թումանյան 19 հասցեում գործող շուրջօրյա Կարասը սկսում էր զիջէլ դիրքերը հարևանությամբ վերջերս բացված նորաոճ ռեստորաններին: Կարծում եմ, հենց թեժ մրցակցությունն էլ նոր Կարաս էթնոլոֆթի ստեղծման առիթն է հանդիսացել, որն այսօր արդեն ոչ միայն չի զիջում, այլև այս հատվածի ամենաաչքի ընկնող ու գեղեցիկ ռեստորաններից է: Հենց այս նյութը գրելու ընթացքում, երեկվա ինստասթորիներից հետո զանգեր ստացա մի քանի ընկերներիցս, ովքեր նույնպես փորձում են իրենց ուժերը ռեստորանային ոլորտում: “Որտեղա բացվել նոր կարասը, էդ իիինչ են սարքել, իրոք տենց սիրունա իրականում, բա ափսեները, կարաս իմանաս, որտեղից են բերել?”…

Գնահատեմ որպես այցելու, որպես պոտենցիալ հաճախորդ, ով սնվում է հենց ռեստորաններում, այլ ոչ թե տանը: Տեղը, դե հասկանում եք, որ իդեալական է, գլխավոր այցեքարտն իհարկե շուրջօրյա աշխատանքն է, որը զբոսաշրջիկների ու բազմաթիվ երևանաբնակների համար անհրաժեշտություն է: Լոֆթ ոճը նորույթ չէ մեզ մոտ, բայց նրանք, ովքեր եղել են նախորդ Կարասում, վստահ եմ, ապշած են մնալու, քանզի սա բացարձակ այլ ռեստորան է:

Շատ հարմար էին աթոռները, որոնք ինձ համար, որպես հաճախորդի միշտ խնդիր են հանդիսանում: Հետո աչքի է ընկնում սպասքը, այն չեք կարող չկնկատել ու չգնահատել: Երրորդ առանձնահատկությունը բարձրակարգ սպասարկումն է, չէ որ մենք Կարաս ռեստորաններում ավելի… ինչպես ասեմ, տնական մոտեցմամբ ենք միշտ սնվել: Ես ինքս, պարզապես այցելում էի, գնում էի շաուրմա, արագ սնվում էի ու շտապում էի աշխատանքի…Հիմա արդեն շտապելու կարիք չկա, կարող եք վայելել ուտեստները հատուկ սպասարկմամբ, ու չշտապել. ռեստորանը տրամադրում է, որպեսզի ավելի երկար ժամանակ անցկացնես այստեղ, հավաաբար ինտերիերի ու հանգիստ մթնոլորտի համադրության արդյունքում: Մենյուն բազմազան է, բայց ես սիրում եմ հենց հայկական խոհանոցը, այնպես որ նորից խորոված եմ պատվիրել ինչպես միշտ, բայց նաև պատվիրեցի տավարի մսով և սալորաչրով տաք ուտեստը, այն նոր մենյուից էր: Ասում են, խոզի կծու մատներն ու աջարական խաչապուրին պետք է փորձել անպայման, նաև Շեֆ-խոհարարի հատուկ սոուսները, բայց դա արդեն հաջորդ անգամ…

Պրն. Յուզբաշյան, արդյոք սա ռեբրենդինգ է ողջ ցանցի համար, թե պարզապես այս հասցերում գտնվող Կարասն այսուհետ նոր ձևաչափ կունենա:

Էթնոլոֆթը նոր կոնցեպտ է. քաղաքի սրտում  փորձել ենք ստեղծել նոր մոտեցմամբ ուրույն մի անկյուն, որտեղ ազգայինն ու ավանդականը նոր ոգի կստանան և նորովի կներկայանան բոլորին: Փորձել ենք ստեղծել մի վայր, որտեղ հաճախորդը միաժամանակ կհայտնվի երկու իրականություններում՝ ազգային-ավանդական ու ժամանակից:

 Որն է նոր կոնցեպտի նպատակն ու գաղափարախոսությունը..

Քաղաքում շատ են ազգային սնունդ առաջարկող ռեստորանները, ազգային կոլորիտով, հին հայկական ինտերիեռով, կամ այնպիսի ռեստորաններ, որտեղ երիտասարդներն են սիրում ժամանակ անցկացնել, քանի որ ամեն բան թեթև է, ժամանակակից, հետաքրքիր ու պարզ: Մենք քայլ արեցինք և փորձեցինք այդ երկու մշակույթը միաձուլել, որ էթնոլոֆթը լինի մի վայր, որտեղ սերունդների ու մտածելակերպի բախում չի լինի այլ կունենանք ներդաշնակ միաձուլում:

 Կարասն առանձնացել է որպես արագ սպասարկող, մատչելի ընտանեկան ռեստորանների ցանց, ինչպիսի խոհանոց է սպասվում Կարաս էթնոլոֆթում …

Մենյույում նույնպես կզգաք ավանդականի ու ազգայինի հավասար պայքարը: Ազգային դոլմային հաջորդում է սպագետտի Ալֆրեդոն, իսկ հայկական գինին կմրցի էկզոտիկ Պինա Կոլադայի հետ:

 Որքան ժամանակ պահանջվեց Կարաս էթնոլոֆթն այս տեսքով ստանալու համար, ովքեր են զբաղվել դիզայնով, բրենդինգով, ինչ նոր անակնկալներ կամ բիզնես հնարքներ է պատրաստել Կարասը, շուկայում իր տեղն ամրապնդելու համար:

Կարաս էթնոլոֆթի նախագծային և դիզայներական աշխատանքները սկսել ենք նոյեմբեր ամսից, իսկ բուն շինարարական աշխատանքները 2 ամիս են տևել: Նախագծի դիզայնը և բրենդինգը վստահել ենք Gmarketing ընկերությանը՝ դիզայներ Ալեքսանդր Առուստամյանի գլխավորությամբ:
Կարաս էթնոլոֆթը միանշանակ  դառնալու է սիրված վայր՝ մասնավորապես զբոսաշրջիկների համար, քանի որ այն իր մեջ ամփոփում է հայկական ազգային ոգին և  մատուցվում է յուրահատուկ պարզությամբ, յուրաքանչյուր այցելու զգալու է սպասարկման նոր ու յուրահատուկ մոտեցում:

 Արդյոք այն կգործի 24 ժամ, ինչպես մինչ այդ էր..

Այո, էթնոլոֆթը նույնպես աշխատելու է 24 ժամյա գրաֆիկով:
Շատ ռեստորաններ դադարում են գիշերն աշխատել և չկա վայր, որտեղ մեր համաքաղաքացիները և զբոսաշրջիկները  հանգիստ կարող ենք նստել, վայելել գիշերային Երևանը և ազգային խոհանոցը: Իսկ եղանակների տաքանալուն զուգահեռ, հավատացեք, քաղաքն ակտիվանում է 12-ից հետո, իսկ փորձը ցույց է տալիս, որ մի լավ զբոսնելուց հետո անպայման պետ է սնվել:

 Ինչ է մեզ սպասվում այսօր՝ նոր Կարաս լոֆթի բացմանը…

Այսօր մասնակիցն եք լինելու մի իրողության, երբ ազատության տենչող միտքը միաձուլվելու է ավանդական ոգու հետ ու ծնվելու է էթնոպատմություն, և ամեն օր, իր իր հյուրընկալ հարկի տակ համախմբելով տարբեր սերունդների, կստիպի քայլել ժամանակին համընթաց, բայց ՝ ազգային քայլվածքով:

Ներկայացրեք Կարաս բրենդի ժամանակացույցը, որ քաղաքներում, քանի ռեստորաններ են գործում, ինչպես հետևել ձեր ակցիաներին, ինչպես պատվիրել առաքում…

Առաջին անգամ մեր դռները բացեցինք 2005թվ-ին ք. Աբովյանում և այս 14 տարիների ընթացքում արդեն ունենք 16 մասնաճյուղ Երևանում, մեկական մասնաճյուղ Աբովյանում,  Ծաղկաձորում և Գլենդելում: Մեր նպատակն է լինել հնարավորինս մոտ մեր հաճախորդներին: Մեզ կարող եք գտնել ֆեյսբուքում և ինդտագրամում, ինչպես նաև թողնել ձեր կարծիքը TripAdvisor-ում: 

www.karas.am

Թումանյան 19

Facebook/karasetnoloft 

 

back-top