l

lifestyle

HAPPY BIRTHDAY KAMI! Բոլոր երևանցիները ամենաերևանյան ակումբի 10-ամյակին

Բոլորն այստեղ էին՝ Արամ MP3-ն, Գոռ Սուջյանը, Արամոն, Հայկոն, Մալխասը, նույնիսկ փոփ-աստղ Լու Վեգան էր եկել: Իսկական որակյալ երաժշտական տոն մեզ նվիրեց մեր սիրելի ԿԱՄԻ ակումբը, որը նշում էր իր 10-ամյակը: Ճիշտ է, միջոցառումը համեստաբար ներկայացված էր որպես Yerevan Music Night, բայց մենք բոլորս գնացել էինք հենց մեր ԿԱՄԻ ակումբին շնորհավորելու...Առաջին ֆոտոշարքը և վիդեոն՝ հենց հիմա ԿամոԲլոգում.

  • Kamo Tovmasyan

Ինչքան լավ հիշողություններ, ինչքան փարթիներ ու շնորհանդեսներ, աստղային միջոցառումներ, ծնունդներ, նույնիսկ հարսանիքներ, ինչքան հյուրեր արտերկրից, ինչքան կռիվներ...էս վերջինը, դե հասկանում եք, ամենասկզբում, երբ ԿԱՄԻՆ այլ ֆորմատով էր, մեկ-մեկ գիշերները կռիվներ էլ էին լինում, նույնիսկ կարոտում ենք հիմա, բոլորս՝ չակերտների մեջ ծերացանք ԿԱՄԻԻ հետ: Մի քանի տարի առաջ ԿԱՄԻ ակումբը փոխեց իր ձևաչափը, սկսեց գործել արդեն ոչ թե որպես դիսկո-քլաբ, այլ որպես երաժշտական ակումբ, որտեղ ամեն օր հրավիրվում են հայկական և արտերկրից ժամանած բենդեր, երաժիշտներ և կազմակերպվում են թեմատիկ երաժշտական միջոցառումներ: Ինչումն է ԿԱՄԻԻ երկարակեցության գաղտնիքը? Նախևառաջ տնօրինության ու սթաֆի մարդ տեսակի մեջ է գաղտնիքը, նրանք եղել են ամենահեշտ ու ամենաադեկվատ անձինք, ում հետ մենք երբևէ աշխատել ենք, ու դրա ապացույցը դուք տեսնում եք այս ֆոտոներում: Բոլոր երաժիշտները, երևանցիները, բոլոր-բոլորը եկել էին շնորհավորելու իրենց սիրելի ԿԱՄԻԻՆ և շնորհակալություն հայտնելու 10 տարվա գործունեության համար: Շարժվենք առաջ ու տեսնենք, թե ինչ է մեզ սպասվում ապագայում:

back-top