Kamancha
l

lifestyle

KAISER CAKES սրահի բացումը Մաշտոցի 38 հասցեում

Արդեն 12 տարվա պատմություն ունեցող KAISER CAKES տորթերի և հացաբուլկեղենի արտադրամասը Մաշտոցի 38 հասցեում ներկայացնում է իր նոր խանութ-սրահը, որտեղ կարող եք տեղում արդեն գնել KAISER CAKES-ի համեղ տորթերը, մակարոնները, քափքեյքերը, փոփքեյքերը, ինչպես նաև հենց այստեղ ամրագրել պատվերներ տարբեր միջոցառումների համար: Համեղ միջոցառման ընթացքը դիտեք ԿամոԲլոգում:

  • Թումանյան 38, Առաքում՝ (+ 374) 43 330 303
  • kaiser_cakes
  • Kamo Tovmasyan

KAISER CAKES տորթերի և հացաբուլկեղենի արտադրամասը հիմնադրվել է 2007 թ.-ին: Իտալիայից ներմուծված սարքավորումների և արտերկրից հրավիրված մասնագետների շնորհիվ ընկերության արտադրանքն ունի հատուկ համ, պատրաստված է բնական բաղադրիչներից և առանձնանում է նաև իր գնային մատչելի քաղաքականությամբ: Տորթեր, թխվածքներ, մակարոններ, մանկական քաղցր աքսեսուարներ...միայն Մաշտոցի 38 հասցեում բացված սրահում ներկայացված են 40-ից ավել տորթերի ու թխվածքների տեսականի, իսկ օնլայն կարող եք ծանոթանալ արդեն ամբողջ տեսականուն: Հարսանեկան, Սուրբ մկրտության, կորպորատիվ երեկոների, մանկական թեմատիկ ծննդյան տոների...բացառապես ցանկացած միջոցառման համար տորթեր կարող եք պատվիրել հենց այստեղ: Գործում է առաքում ձեր նշված հասցեով: Առաջարկում եմ ծանոթանալ ամբողջ տեսականուն՝ միանալով ինստագրամյան էջին, կամ այցելել նորաբաց սրահ: Սրահը գործում է առավոտյան 10.00-ից մինչ 22.00: Բացի Մաշտոցի 38 հասցեում գործող սրահից, KAISER CAKES-ի տեսականին կարող եք նաև ձեռք բերել Մարգարյան 23/6 և Անդրանիկի 148/2 հասցեներում գործող կենտրոններից: Առաքման հեռախոսահամարն է՝ (+ 374) 43 330 303WhatsApp,Viber` (+374 55) 110 000: Instagram/kaiser_cakes 

back-top