1994թ սկսած Jules-ը ներկայացնում է որկյալ և հասանելի հագուստ տղամարդկանց համար: Բրենդի նպատակն է ոգեշնչել տղամարդկանց օրեցօր ավելի լավ հագնվել: Այդ իսկ պատճառով Jules-ն առաջարկում է թեթև, գունեղ և նորաձև հագուստ բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են պարզ դետալներն ու հարմարավետությունը: Վերջին 20 տարիների ընթացքում Jules-ը որպես իր հաճախորդ տեսնում է ոճային և հստակ ճաշակ ունեցող տղամարդու և տալիս է լայն ընտրության հնարավորություն` առաջարկելով պարզ առօրյա հագուստից մինչև դասականը:
Խրախուսելով թափոնների վերամշակումը Jules-ը ստեղծել է մոդելային շարք, որոնք վերամշակված պլաստիկից են պատրաստվում, ինչպես նաև սրահի կահավորման մեջ օգտագործվում է վերամշակված հաուստներից պատրաստված կահույք: Ձեզ օգնելու և հեշտ կողմոնորոշելու համար, ավելի կայուն նյութերով բոլոր հագուստները խմբավորված են «In Progress» պիտակի տակ:
Այս հագուստները գտնելու համար պարզապես խանութում փնտրեք կանաչ պիտակները: Այս շարքը արտադրելու համար ապրանքանիշն օգտագործում է օրգանական գյուղատնտեսության բամբակ, որն աճեցվում է խիստ կանոններով, առանց թունաքիմիկատների կամ քիմիական նյութերի օգտագործման: Սա նպաստում է էկո համակարգերի պահպանմանը և նվազեցնում ազդեցությունը գլոբալ տաքացման վրա։
2022-ին, JULES-ի հավաքածուների 35%-ը «In progress» տեսականուց է: Ջինսե հավաքածուի 70%-ը պատրաստված է վերամշակված մանրաթելից: Դե իսկ արդեն 2025-ին, տեսականու 50%-ն է լինելու էկոլոգիապես մաքուր՝ կրելով «In progress» պիտակները: