l

lifestyle

Գեորգիի և Հասմիկի հարսանեկան իրարանցումը

Պրոդյուսեր, ռեժիսոր, դիզայներ, ստոմատոլոգ, ռեստորատոր, Marmelada Event Bureau-ի հիմնադիր, շքեղ հարսանեկան և այլ թեմատիկ միջոցառումների կազմակերպիչ..էլ ինչպես ներկայացնեմ Գեորգի Հարությունյանին? Տարիներ շարունակ Գեորգին իր Marmelada Event Bureau-ի թիմով կազմակերպել է հնչեղ ու շքեղ հարսանեկան միջոցառումները Հայաստանում ու արտերկրում, ու հիմա արդեն ժամանակն է հենց Գեորգիին տեսնելու փեսայի դերում: Շոու-բիզնեսի սիրված աստղեր, գործարարներ, նույնիսկ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա էր Գեորգիի և Հասմիկի հարսանիքին, որն ամբողջությամբ կարող եք դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Չնայած ֆիլմում պատմվում է պատահական հանդիպման ու հանկարծակի սիրահարվելու մասին, ու դա հենց այդպես էլ եղել է, բայց հենց հարսանեկան այս ողջ իրարանցումը Գեորգին մոտ 3-4 տարի է, ինչ պլանավորում էր: Բնականաբար կազմակերպելով հարյուրավոր կարևոր միջոցառումներ, այդ թվում շքեղ հարսանիքներ, իր հարսանիքը Գեորգին պետք է յուրահատուկ ու անթերի պլանավորեր, իսկ աշխատանքային գրաֆիկը ոչ մի կերպ թույլ չէր տալիս անհրաժեշտ ժամանակը տրամադրելու կազմակերպչական ընթացքին, մանավանդ, որ Հասմիկն էլ բնակվում էր Մոսկվայում: Այս տարի, վերջապես մի կողմ դնելով գործերը Գեորգին և Հասմիկը կենտրոնացան ամենակարևորի՝ հենց իրենց երջանկությունը կազմելու վրա ու վերջապես ամուսնացան:

Հյուրերը նախ հրավիրված էին Սաղմոսավանք, որտեղ տեղի ունեցավ զույգի պսակադրությունը, իսկ երեկոյան նորապսակները դիմավորեցին հյուրերին Իսահակյան 27 հասցեում գտնվող CAFE MANSARDA-ում: Ի դեպ, ուզում եմ նշել, ու դուք կարող եք ֆոտոշարքում էլ տեսնել, թե ինչ լավ ընտրություն է տեղի առումով: Չկա հայկական հարսանիքներին բնորոշ սպիտակ մեեեեեծ դահլիճ, կլկլոց, նույն սեղանները, նույն ուտելիքները, որոնք ամբողջ կյանքներումս ուտում ենք: Արդեն հոգնել ենք գնալ հայկական հարսանիքներ, որպեսզի դեժավյու չապրենք: Խնդրեմ, իդեալական տարբերակ, հիանալի ռեստորան, որն ամբողջությամբ ձևափոխվել էր, բեմում էին Անդրեն, Արփին, Մհերը, բոլոր նրանք, ովքեր աշխատել են Գեորգիի հետ, կամ պարզապես ընկերներ են: Հանգիստ մթնոլորտ,  գեղեցիկ հյուրեր, այդ թվում Արամե, Լուիզա Ղամբարյան, Արմինե Գրիգորյան, Ավետ Բարսեղյան, Անչոկ, Լուսինե Պողոսյան, Գայա Արզումանյան, Արմեն Երիցյան և ինչպես արդեն նշեցի՝ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ափսոս, որ Աթենքում էի, հենց նոր եմ վերադարձել, ու բավարարվում եմ ֆոտոները նայելով: Երջանկություն նորապսակներին, Բոլորի կերած-խմածներն էլ անուշ:

back-top