l

lifestyle

ՋԻՎԱՆ/JIVAN հայ-ռուսական ռեստորանի բացման շնորհանդեսը Ամիրյան 2 հասցեում

Մեր տնտեսությունը հատկապես այսօր կարիք ունի ամրապնդման, նոր աշխատատեղերի ստեղծման և վստահելի ապագա խոստացող նոր ներդրումների: Ամիրյան 2 հասցեում՝ հենց Հանրապետության հրապարակի հարևանությամբ իր դռներն է բացել հայ-ռուսական "ՋԻՎԱՆ" ռեստորանը, որը կարծում եմ մեծ ոգևորությամբ կընդունվի՝ քանզի ընդգծում է երկու ժողովուրդների միջև պատմական կապերը, մշակույթը, բարեկամությունը: Բացման շնորհանդեսը դիտեք ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

Ինչպես շատ կազմակերպություններ, "Ջիվան" ռեստորանն աշնանը ևս միացել էր բանակի կարիքների համար կատարվող դրամահավաքին, նաև Բեսթ Սըլուշնս փաստաբանական գրասենյակի հետ համատեղ, իրականացնում էր ակցիա՝ առաջնագիծ ուղարկելով մեր հերոսների համար առաջին անհրաժեշտության պարագաներ։ Այժմ արդեն ռեստորանը պատրաստ է իրագործել իր հիմնական առաքելությունը՝ սփյուռահայերին, տեղաբնակներին և օտարերկրացիներին ներկայացնել երկու բարեկամ պետությունների խոհանոցը, երաժշտությունը, հյուրընկալությունը, նորաբաց ՋԻՎԱՆ ռեստորանում:

 

Հենց Ամիրյան փողոցի սկզբնամասում՝ փողոցի աղմուկից պաշտպանված, ՋԻՎԱՆ ռեստորանը հրավիրում է գնահատելու իր խոհանոցը գործընկերների, ընկերների հետ միասին կամ ընտանեկան շրջապատում: Հատկապես նրանք, ովքեր գնահատում են բարձրակարգ սպասարկումը, հեղինակային ուտեստներն ու գերադասում են երեկոներն անցկացնել յուրահատուկ մթնոլորտում, վստահ եմ, հավանելու են ՋԻՎԱՆ ռեստորանի թե ինտերիերը, թե խոհանոցը և թե գոհ են մնալու սպասարկումից: 

Յուրաքանչյուր օր՝ 10.00-ից մինչ կեսգիշեր ռեստորանը բաց է՝ այս եղանակին իր փակ սրահներով, իսկ գարնանը հնարավոր կլինի ժամանցն անցկացնել նաև ՋԻՎԱՆԻ բացօթյա երկու գեղեցիկ հատվածներում: Գտնվելով նորաբաց HolidayInn հյուրանոցի առաջին հարկում, արդեն հաջորդ տարի ռեստորանի տնօրինությունը նաև կներկայացնի իր նոր նախագիծը հյուրանոցի 7-րդ հարկում, բայց այս մասին դեռ ժամանակ կունենանք խոսելու:

Վստահ եմ, որ ՋԻՎԱՆ ռեստորանը դառնալու է ընտանեկան երեկոների, ծննդյան և այլ առիթների, բիզնես հանդիպումների, ինչպես նաև կորպորատիվ միջոցառումների ամենասիրված վայրերից մեկը Երևանում: Առաջարկում եմ միանալ ռեստորանի թե ֆեյսբուքյան թե ինստագրամյան էջերին, որտեղ կարող եք հետևել նորություններին, ծանոթանալ մենյուին, ինչպես նաև կապ հաստատել:

Ամիրյան 2/ 099-58 33 33

Facebook/JivanRestaurants

Instagram/jivan.restaurants

Նախագծի դիզայնը վստահվել է ARCHANGEL Architectural Studio-ին: Կարծում եմ մեր ֆոտո-վիդեո շարքում Դուք կկարողանաք գնահատել ինտերիերը, յուրահատուկ լուծումները, բայց իհարկե ավելի մեծ բավականություն կստանաք, երբ անձամբ այցելեք: Երբ 2021 թ.-ին կրկին Երևանը կրկին բացի իր դռները զբոսաշրջիկների համար, կարծում եմ ՋԻՎԱՆ ռեստորանը պետք է դառնա պարտադիր այցելման նոր վայրերից մեկը քաղաքում, մանավանդ այժմ, երբ հայ-ռուսական կապերն ամրապնդվեցին առավել քան երբևէ:

Իրականում շատ բան ունեմ պատմելու այս շքեղ ռեստորանի մասին, կփորձեմ մաս-մաս ներկայացնել, ըստ ֆոտոշարքի...

Ռեստորանի փակ սրահները երկուսն են: Գլխավոր ընդարձակ սրահը նախատեսված է մոտ 100 հյուրերի, իսկ առանձնացված սրահում կարող եք նշել Ձեր տարեդարձը կամ գործնական հանդիպումներ կազմակերպել 42 հյուրերով:

Ռեստորանի անունը նույնպես հետաքրքիր պատմություն ունի: Եթե ուշադիր նայեք տարբերանշանին, ապա ՋԻՎԱՆ հայկական անունը Ձեզ իհարկե կհիշեցնի մեր լեգենդար դուդուկահարին, իսկ առանց Ջ տառի, արդեն կկարդանք ռուսական անուն՝ ԻՎԱՆ: 

Ահա ընդանուր սրահը: Հետաքրքիր էին զարդանախշերը, դետալները, սպասքը...Ասեմ, որ բացման երեկոյի ընթացքում մոտ 4 ժամ այստեղ էիք և չէինք ել շտապում հեռանալ, ռեստորանն իրոք տրամադրող է:

Ռեստորանի տնօրինությունը փորձել է ստեղծել ժամանցի նոր վայր, որն իր ոճում կլինի յուրահատուկ, կունենա մատուցման անհատական ձեռագրով և կառաջարկի ոչ թե սնունդ կամ խմիչք, այլ կփոխանցի հիշողություններ:

Ահա ավելի փոքր սրահը, որն իդեալական է ծննդյան տոների և տարբեր թեմատիկ ընթրիքների համար:

Մեծ կարևորություն էր տրված սպասարակմանը, ինչը ևս արժանի է գովեստի խոսքերի: Ողջ անձնակազմը մեծ ոգևորությամբ և մեծ պրոֆեսիոնալիզմով էր աշխատում երեկոյի ընթացքում:

Ռեստորանի հարևանությամբ գործում է նաև JIVAN Bakery-ն, որտեղ դուք կարող եք այցելել պարզապես թարմ հաց և թխվածքներ գնելու, նաև պատվիրելու համար: Ռեստորանի մենյուում նույնպես ներառված են բեյքրիի թխվածքները:

Ռեստորանի հարևանությամբ գործում է նաև АРГЕНТА արծաթյա բացառիկ իրերի սրահը, որտեղից կարող եք ձեռք բերել յուրահատուկ հուշանվերներ, զարդեր, սրբապատկերներ և սպասք:

ՋԻՎԱՆ ռեստորանի մենեջեր Տիգրան Մաթևոսյանը:

Եթե անկեղծ, բացման երեկոյին մենք գինի էինք պատվիրել, կոկտեյլները չփորձեցինք, որպեսզի կրկին այցելելու առիթ, կոկտեյլների մասին կխոսեմ հաջորդ անգամ:

Հիմա ամենակարևորի մասին՝ խոհանոց: Նախ նշեմ, որ ռեստորանի տնօրինությունը կազմակերպել էր լի հյուրասիրություն, որտեղ մենք փորձեցինք շեֆ-խոհարարի գլխավոր հեղինակային ուտեստներից մի քանիսը և ռեստորանի կողմից մատուցվող նախուտեստները, որոնք թե վիզուալ ու թե համային առումով հետաքրքիր էին: ՋԻՎԱՆ ֆիրմային ուտեստը դուր կգա գառան մսի սիրահարներին: Սա, եթե չեմ սխալվում ծովախեցգետնով և քինուայով ուտեստն էր: Ես՝ խոզի մսի սիրահար եմ, այնպես որ փորձեցի նաև խոզի մսով ֆիրմային ուտեստը: Մենյուն հագեցած է, առկա են մոտ 160 անուն ուտեստներ, այդ թվում հին ռուսական խոհանոցի, նորովի մատուցվող հայկական հայտնի ուտեստներ և ինչպես արդեն ասացի հեղինակային ուտեստներ, որոնք կարող եք համտեսել միայն այստեղ: Թե շեֆ-խոհարարը և թե շեֆ-հրուշակագործը երկար տարիներ աշխատել են ՌԴ-ում, այնպես որ Ձեզ սպասվում է անհայտ ու հայտնի ուտեստներ և աղանդեր նոր՝ հեղինակային համերով: 

Պետք է նշեմ, որ բոլոր հյուրերին հիացրեց երեկոյի հրավիրված կատարողը, ով երգում էր բազմաոճ, որակյալ և սիրված հիթեր: Սպասվում էր մեզ դասական պարեր, ժողովրդական կատարումներ, հայ-ռուսական պարային համարներ: Հուսով եմ վիդեո տարբերակում կարող եմ Ձեզ փոխանցել այն հաճելի մթնոլորտը, որում գտնվում էինք մենք: 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ երևանցիներին և քաղաքի հյուրերին՝ նման շքեղ ու իրոք գովեստի արժանի ռեստորանի բացման կապակցությամբ և խորհուրդ տալիս բոլորին այցելել նորաբաց ՋԻՎԱՆ՝ անմոռանալի զգացմունքներ ստանալու, խոհարարական գաղտնիքներ բացահայտելու և հիշարժան պահեր գրանցելու համար:

back-top