l

lifestyle

Երևանյան զրույց «Ջազզվե Օպերա»-յում Գարիկ Մարտիրոսյանի հետ

«Ջազզվե Օպերան» կազմակերպել էր հետաքրքիր հանդիպում սիրված արտիստ Գարիկ Մարտիրոսյանի հետ: Հյուրերի ցանկում՝ բիզնես լեդիներ: Վերջին շրջանում Գարիկ Մարտիրոսյանին հաճախ կարելի է հանդիպել Երևանում, սակայն «Ջազզվե Օպերան» առաջին անգամ նման ձևաչափով հանդիպում կազմակերպեց Գարիկի հետ: Ի դեպ, «Ջազզվե» սրճարանների ցանցը նաև ներկայացրեց իր նոր նախաճաշ-մենյուն, որն արդեն կարող եք պատվիրել բոլոր «Ջազզվե» սրճարաններում:

  • Կամո Թովմասյան

Հյուր՝ ով բոլորին գերեց իր ներաշխարհով, ինտելեկտով և արդի հայացքներով: Շուրջ երկու ժամ Գարիկ Մարտիրոսյանը կիսվում էր իր մտքերով, ապագայի պլաններով, զրուցում հայկական մենթալիտետի, խառնվածքի և առանձնահատկությունների շուրջ: Հյուրերը նաև հնարավորություն ունեցան առաջինը գնահատել «Ջազզվե Օպերայի» նոր նախաճաշ-մենյուն, որն արդեն կարող եք վայելել բոլոր ՋԱԶԶՎԵ սրճարաններում: Հանդիպման մասնակիցները ստացան նաև նվերներ Tonino Lamborghini և Jazzve ընկերություններից, դե իսկ գեղեցիկ ծաղկային ձևավորումը վստահվել էր Any Rose Bridal & Flowers-ին: Միջոցառման սթորիթելը կարող եք դիտել մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան սթորիներում:

«Ջազզվե Օպերա»

FB / IG

back-top