l

lifestyle

Jan Blomqvist-ը Ամանորին, Բեռլինի House Of Weekend-ում

Սկսում եմ մեր Ամանորյա եվրոտուրի մասին պատմող փոստերը և սկսում եմ այն Բեռլինի House Of Weekend ակումբում հայտնի պրոդյուսեր և DJ Յան Բլոմքվիստի համերգի մասին պատմող նյութով: Բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են մեկնել Բեռլին, առաջարկում եմ ամրագրել այս փոստը ֆեյսբուքյան էջում, եթե պլաններում կա լավ փարթիների այցելումը:

  • Kamo Tovmasyan

Ամանորյա եվրոտուրը ներկայացնում է Ավստրիական Ավիաուղիները: Ճանապարհորդեք Աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներով օնլայն՝ մեր TRAVELING բաժնում:

www.austrian.com

Իհարկե Բեռլինն առաջին հերթին հայտնի է որպես եվրոպական անդերգրաունդ ակումբային ոլորտի ամենահայնի քաղաք: Շատերը մեկնում են Բեռլին հենց զգալու տիկիպ բեռլինյան նայթլայֆը, բայց կան նաև հազարավոր զբոսաշրջիկներ ու տեղաբնակներ, վքեր չեն սիրում ծանր ակումբային երաժշտություն ու նախընտրում են թեթև հաուսը, հիփ-հոփը և լայվ DJ շոուները: Բեռլինի անդերգրաունդ կյանքի մասին Ես կպատմեմ առանձին փոստում, իսկ նրանց համար, ովքեր նախընրում են ակումբային ավելի փոփ-ժամանց, ներկայացնում եմ հենց Բեռլինի կենտրոնում՝ Alexanderstr.7 հասցեում գտնվող House Of Weekend ակումբը, որտեղ մի քանի օր առաջ Ես և ընկերներս ներկա էինք Jan Blomqvist-ի համերգին:

Ակումբը երկհարկանի է, առաջին հարկում երկու փակ սրահներն են, տարբեր երաժշտությամբ: Հիմնական սրահը գործում է ամեն օր 23.00-ից մինչ 06.00: Սեղան ամրագրելու դեպքում կվճարեք 350 եվրո դեպոզիտ անձի համար, համենային դեպս ամանորյա շաբաթվա գներն այսպիսինն էին: Պարզապես մուտքի տոմսի գինն է 15 եվրո, ֆեյսը գրեթե չի գործում, ևս 2 եվրո վճարում եք հագուստը թողնելու համար, եթե կորցնեք ձեր համարը, կվճարեք ևս 5 եվրո: Խմիչքը ներսում համեմատաբար ավելի էժան է քան ասենք Փարիզում, գարեջուրը՝ 6 եվրո, ռեդ բուլը՝ 4:

Եթե մեկնեք Բեռլին տաք եղանակին, ապա կարող եք մասնակցել արդեն երկրորդ հարկում բացօթյա ռուֆթոփի փարթիներին, որտեղից բացվում է այսպիսի տեսարան:

ԻՆչպես Բեռլինի բոլոր ակումբներում, այստեղ ևս փարթիները սկսվում են 23.00-ից ու տևում մինչ լուսաբաց: Գործում է երկու պարահրապարակ հաուս և հիփ հոփ ոճերի սիրահարների համար:

Արդեն 2 տարի Ես փորձում էի ներկա լինել շատ սիրված Jan Blomqvist-ի համերգին, ու բախտի բերմամբ նախորդ շաբաթ այստեղ հենց նրա համերգն էր:

Jan Blomqvist-ը հենց հայտնի է դարձել 4 տարի առաջ House Of Weekend-ի տանիքին նկարահանված Something Says երգի տեսահոլովակով: Նա ներկայանում է իր բենդով, կամ համատեղում է DJ-ությունը լայվ կատարումներով, կամ պարզապես աշխատում է որպես DJ: Ես ինքս Յան Բլոմքվիստի մեծ երկրպագու եմ, սա հենց այն ոճն է, որն ինքս նախընտրում եմ, ու առաջարկում եմ ծանոթանալ նրա գործերին ահա այստեղ: Ի դեպ, կա նախնական տեղեկություն, որ այս ամռանը Յան Բլոմքվիստը հրավիրված է Երևան, բայց այ մասին ավելի ուշ:

Մի քանի խորհուրդ, եթե պատրաստվում եք այցելել House Of Weekend: Ահա կայքը, այստեղ կարող եք հետևել փարթիների շարքին, ահա ֆեյսբուքյան էջը, որտեղ կարող եք միանալ իվենթներին, իսկ օնլայն տոմսեր կարող եք գնել ահա այստեղից: Հիշեցնեմ ևս մեկ անգամ հասցեն՝ Alexanderstr.7

back-top