l

lifestyle

Անձնական փորձով! JAMM FIT private մարզակումբը Սարյան 4 հասցեում

Եվրոպայում առաջատար մարզման մեթոդներից մեկը՝ EMS Fitness-ը և XBODY նորարար մարզասարքն անվանում են ապագայի ֆիտնես: Սարյան 4 հասցեում բացված JAMM FIT private մարզակումբն իր տեսակով եզակին է: Նույնիսկ ամենաշքեղ ու թանկ մարզասրահների VIP այցելուներին կհետաքրքրի ինովացիոն այս համակարգը, որն այսօր դարձել է Եվրոպայում և ԱՊՀ երկրներում ամենատարածված մարզման նոր տարբերակներից մեկը: Ես ինքս որոշեցի ամրագրել փորձնական մեկ այց՝ հենց տեղում ձեզ մանրամասնորեն ներկայացնելու համար JAMM FIT private մարզակումբը:

  • Kamo Tovmasyan

Սարյան 4 հասցեում՝ Մ. Սարյանի տուն-թանգարանի անմիջապես դիմաց բացված JAMM FIT private մարզակումբը ԱՊՀ երկրներում 10-ից ավել սրահներ ունեցող JAMM FIT ստուդիների ցանցի ներկայացուցիչն է: Որն է JAMM FIT-ի կոնցեպտը? EMS ֆիտնեսը զբաղված տղամարդկանց ու կանանց համար է, ովքեր ծախսում են այստեղ ընդամենը 20-25 րոպե՝ ստանալով նույն արդյունքը, ինչին կարող են հասնել մարզասրահում 2 ժամ մարզվելով: Յուրաքանչյուր այցելու ունի իր անհատական մարզիչը, որի հետ մարզվում է առանձին սրահում, առանց այլ այցելուների ներկայության:

Մարզվողներն իրականում բաժանվում են 3 խմբի. նրանք, ովքեր իրոք ժամեր են անցկացնում մարզասրահներում՝ ստեղծելով ատլետիկ մարմին, ովքեր այցելում են մարզասրահ նոր ծանոթությունների, բիզնես կապերի և պարզապես պոնտի համար, թե մարզվում են թանկ մարզակումբում և ովքեր չունեն շատ ժամանակ, ու պարզապես այցելության ընթացքում թեթև մարզվում են՝ ընդանուր մարմինը կարգի բերելու համար: Ես երրորդ խմբում եմ, չունեմ ժամանակ ու սեր ֆիտնեսի հանդեպ, սակայն ինչպես բոլորը ես նույնպես ունեմ մարմինը կարգի բերելու խնդիր: Կարելի է այսպես որակավորել. զբաղված և ալարկոտ մարդկանց ֆիտնես, որը 25 րոպեում քեզ փոխանցում է ստիմուլ, դիետայի ճիշտ պահպանման դեպքում ազատում է ավելորդ քաշից և թեթևություն է հաղորդում:

Ես ինքս չեմ սիրում մարզվել սրահում, որտեղ շատ այցելուներ կան: Աշխատանքի ընթացքում ամեն օր հարյուրավոր մարդկանց հետ կոնտակտից հետո, մարզվելու ընթացքում ես գերադասում եմ մենակ լինել, այդ պատճառով որոշ մարզասրահներ այցելում էի այնպիսի ժամերի, որ շատ այցելուներ չլինեն: JAMM FIT private մարզակումբը հենց այս սկզբունքն ունի: Դու մարզվում ես քո անհատական մարզիչի հետ առանձին սրահում և չկա կոնտակտ այլ անձանց հետ: Խնդիրը ոչ թե VIP, Super VIP կամ Elite որակավորումներն են, այլ պարզապես XBODY նորարար մարզասարքի մարզման կոնցեպտը ողջ աշխարհում հենց այսպիսինն է. առանձին մոտեցում, առանձին սրահ, անհատական մարզիչ:

Գնային համակարգը. փորձնական այցի արժեքն է 4 000 դրամ, 5 մարզումները՝ 70 000 դրամ, 12 մարզումը, որը ես արդյունքում ընտրեցի՝ 150 000 դրամ: Հատուկ մերսման 1 սեանսը՝ 15 000 դրամ, գործում են հատուկ փաթեթներ...այս ամենին կարող եք ծանոթանալ տեղում կամ հեռախոսազանգով: Առաջարկում եմ միանալ JAMM FIT-ի ֆեյսբուքյան էջին ահա այստեղ, որտեղ մանրամասնորեն ամեն ինչ ներկայացված է:

Այսպիսով դուք հայտնվում եք հանդերձասրահում, երբ նախորդ այցելուն այդ ընթացքում դեռ մարզվում է: Շատ կարևոր հանգամանք, կարող եք գալ մարզման ինչպես ասում են՝ պարզապես ձեր բջջային հեռախոսով: Տրամադրվում է ամեն ինչ. ներքնազգեստ, հատուկ հանդերձանք մարզման համար, հիգիենիկ բոլոր պարագաները...բառացիորեն ամեն ինչ. Դուք կարող եք ոչինչ ձեզ հետ չվերցնել, ու այս ամենը ներառված է ձեր վճարած գումարում:

Սրբիչներ, գլխաշոր, հողաթափեր...ամեն ինչ ինչպես մարզման այնպես էլ լոգանքի համար:

Ահա այսպիսինն է լոգարանը, կրկին բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Իսկ հիմա կարևորի մասին: Ահա ձեր անհատական EMS Fitness սրահը, որտեղ տեղադրված է XBODY նորարար մարզասարքը: Ինչպես արդեն ասացի, դուք սրահում միայն ձեր մարզիչի հետ եք մարզվում: EMS-ի՝ էլէկտրոմկանային ստիմուլացիայի ընթացքում մկանները կծկվում են նույնատիպ, ինչպես սովորական պարապմունքների ժամանակ, բայց ձեր կողմից ուժ չի կիրառվում: 20 րոպե մարզումը մոտավոր փոխարինում է 1-2 ժամ մարզասրահում մարզմանը: Կարելի է հեգնանքով անվանել ալարկոտների, կամ ավելի ճիշտ զբաղված անձանց ֆիտնես-ահա ապագայի զբաղված կենսակերպի մարզման որակավորումը:

Հատուկ մարզահագուստը՝ հագեցած էլեկտրոդներով, ազդում է միաժամանակ ամբողջ մկանային համակարգի վրա, ակտիվացնում է նյութափոխանակությունը, բարձրացնում է արյան շրջանառության արագությունը: Մարզումների բարձր ինտենսիվությունից բավարար է միայն 20 րոպե, որպեսզի զգալ պարապունքների ամբողջ արդյունավետությունը, թարմության և թեթևության ներհոսքը: JAMM FIT-ի օգնությամբ կարող եք նիհարել, ազատվել ցելյուլիտից, բարձրացնել մկանների և մաշկի տոնուսը, չվնասելով հոդերը՝ վերականգնել վնասվածքները:

EMS ֆիտնես ինովացիոն մեթոդը մարմնի մարզման համակարգում թույլ է տալիս մինիմալ ժամանակում հասնել մաքսիմալ տեսանելի արդյունքի: Մարզումները անց են կացվում հատուկ մարզահագուստով, որին միացված են էլեկտրոդներ, որոնց միջոցով մարմնին հաղորդվում են էլէկտրական միկրոիմպուլսներ: Իմպուլսները ազդում են միաժամանակ ամբողջ մկանային համակարգի վրա, որի արդյունքում մարզվում է մարմնի ավելի քան 90% մկանային զանգվածը: Էլեկտրոստիմուլիացիայի միջոցով փոխանցում է ողջ մկանային համակարգին իմպուլսներ: Մկանային կծկումները 1ր. դրա հետևանքով կարող են հասնել 6000-ի: Մարզումների անցկացման համար օգտագործվու է XBODY սարքը, որը հիշում է նոր արդյունքները, կալորիաների ծախսը, ծանրաբեռնումը և վերլուծում է մարզումների արդյունքները:

Ես դեռ փորձնական մարզման եմ եղել, մարզումները գնալով բարդանալու են, ահա դուք տեսնում եք բոքսի ձեռնոցներ, գանտելներ...ինձ նույնպես հետաքրքրում է առաջիկա դասընթացները: JAMM FIT-ի առավելություններն են՝ ժամանակի խնայումը, անհատական մարզիչի առկայությունը, ինդիվիդուալ ծրագրերը, տեսանելի արդյունավետությունը:

Գերազանց մարմին ունենալու համար քաշը կրճատելը գործի կեսն է: Եթե ցանկանում եք գեղեցիկ կազմվածք ունենալ անհրաժեշտ է ձիգ մարմին և մկաններ: Ֆիտնեսոում կարևոր է կոմպլեքս մոտեցումը՝ գտնելով մարմնում 1-2 խնդրահարույց հատված, հիմնականում ծանրաբեռնում են միայն այդ հատվածները՝ մոռանալով մնացած մկաննների մասին: Այստեղ առաջարկում են Ձեզ անհատական պարապունքների կոմպլեքս ծառայություններ, որտեղ Ձեր ինդիվիդուալ մարզիչը կմշակի հատուկ ծրագրեր Ձեր մարմնին համապատասխան:

Այսօր Էլեկտրոստիմուլացիան համարվում է բժշկության և ռեաբիլիտացիայի անբաժան մասը: EMS մարզումները իր ծրագրային համակարգով ուղղված են ամբողջ մարմնի և հոդերի ամրապնդմանը, օգտագործվում են ցավազրկող թերապիայում, ինչպես նաև նշանակվում են մկանների վերականգնման համար հետվիրահատային շրջանում և վնասվածքներից հետո: X Body սարքի նուրբ ազդակները հատուկ ցուցված են մեջքի ցավերի, մկանների թուլացման և մկանային սպազմերի վերացմանը: Մարզասարքի օգնությամբ հնարավոր է ողնաշարի ուղղում:

Սրահում կա նաև մանկական հատված, սա այն ծնողների համար է, ովքեր մարզման կգնան երեխայի հետ, ով իր անկյունում կզբաղվի, մինչ դուք մարզվեք:

 Նախորդ ամսին Հայաստան էին ժամանել ռուսական JAMM FIT ցանցի մասնագետները, ովքեր դեռ չգործող երևանյան JAMM FIT-ում թրեյնիգներ էին անցկացնում, իսկ հիմա ձեզ արդեն կդիմավորեն Էդիկը և Մերին, ովքեր փաստացի ձեր անհատական մարզիչներ են: Մարզման լայվ վիդեոն կարող եք դիտել ահա այստեղ:

Մարզման ավարտին ևս 5 րոպե ստանում եք լիմֆոդրենաժային մերսում:

20 րոպե անց դուք ահա այսպիսի տեսք ունեք արդեն, բավական հոգնած, կարծես մոտ 1-1/2 ժամ մարզվել եք մարզասրահում:

Մարզումներից հետո բոլոր հագուստներն անցնում են ջրային թարմեցման պրոցեդուրա, նոր այցելուի համար:

Ձեզ համար կազմում են նաև հատուկ գրաֆիկ, որտեղ նշվում է փոփոխությունը: Ինձ հաջորդող այցելուն՝ Մերին արդեն 3 այցից հետո կորցրել էր քաշ, փոխել էր հագուստի չափսը, ահա նրա փոփոխությունները:

Նշեմ նաև, որ JAMM FIT private մարզակումբում գործում են ևս 2 սրահներ: Սա մերսման սրահն է:

Իսկ շատ շուտով կգործի նաև կոսմետոլոգիայի սրահը ինչպես կանանց այնպես էլ տղամադրկանց համար:

20 րոպե /8 այց և JAMM FIT private մարզակումբը խոստանում է գերազանց կազմվածք: Ես լուսանկարել եմ ինձ հանդերձասենյակում առաջին մարզման օրը, կպահեմ ֆոտոն ու 8 դասընթաց հետո էլի կլուսանկարվեմ ու բոլորս միասին կգնահատենք արդյունքը:

Խորհուրդ եմ տալիս այցելել փորձնական մարզման: Մոտեցումը, ժամանակի քիչ ծախսը, առանձին մարզման գաղափարը, շատ մաքուր, կոմպակտ, հաճելի սրահները հավատացեք չեն կարող ձեզ դուր չգալ: Բացի այդ կստանաք ստիմուլ քիչ ուտելու, շատ քայլելու և ամառվա ճանապարհորդությանը պատրաստվելու համար:

JAMM FIT private մարզակումբ

Սարյան 4

099-99 55 19

010-50 55 19

Facebook/JammFit

 

back-top