l

lifestyle

#ԷՏԸԲԻԼՈԿՌՈՒՏԸ! Jamiroquai-ը մեկնարկեց SILK NOTE փառատոնը

Միանգամից ասեմ. ով չեկավ, չվայելեց այս տարվա ամենաթույն տպավորությունները: Չէի սպասում որ նման կայֆ համերգ կլինի, նույնիսկ Jamiroquai-ի մոսկովյան համերգն այսքան լավ չէր անցել նախորդ տարի: Գուցե պատճառն այն էր, որ սա խմբի վերջին համերգն էր այս տարվա ընթացքում: 50-ամյա Ջեյ Քեյը մի փոքր գիրացած, բայց հրաշալի վոկալով ու ֆանտաստիկ խմբով բոլորին ստիպեց գոռալ, երգել, պարել ու վայելել տարվա ամենասպասված ու մասշտաբային համերգներից մեկը: Ահռելի մեծ աշխատանք, որի համար շնորհակալություն Silk Note-ի կազմակերպիչներին:

Համերգից այնքան լավ տրամադրությամբ ենք դուրս եկել, որ ոչ մի մանր/մունր խնդիրների մասին չեմ ուզում խոսել, միայն լավն եմ հիշելու ու պատմելու: Դե կային անկապ դեմքեր, ովքեր եկել էին թեմա բռնելու դեռ մուտքի մոտ, սաունդը վերջերում մի փոքր լավ չէր լսվում, բարի մոտ մաստեր-քարտով շատ դժվար էր գնումներ կատարել, բայց էս ամեն ինչն իրոք ոչ մի բան էր այն դրական էմոցիաների դիմաց, որ այսօր ստացանք Silk Note փառատոնում: Նախ ասեմ, որ ֆորմատն իդեալական էր՝ ջեմզոն, որտեղ կային բարեր, կարող էիր պարել, մինչ այդ նվագում էին բենդեր, հետո նաև DJ-ներ: Իրականում փառատոնը ոչ թե տխուր համերգ էր, այլ շատ նորաոճ, երիտասարդական, ակտիվ մեծ փարթի, որտեղ իրենց լավ էին զգում և 20 տարեկանները, և 50 տարեկանները: Եթե նույնիսկ դու ծանոթ չէիր Ջեյ Քեյի երգացանկին, Silk Note Festival-ը լավ երաժշտություն, լավ մթնոլորտ ու լավ մարդկանց հանդիպելու վայր էր, որը 100 %-ով արդարացրեց սպասելիքները: Անկեղծ ասեմ, չէի սպասում, որ սենց մեծ բավականություն կստանամ, ու ասեմ ավելին, ունեի նոյեմբերի 8-ին տեղի ունենալիք Parov Stelar-ի 2 տոմս, որոնք պետք է խաղարկեի ֆոլոուերներիս միջև, բայց արդեն կապվել եմ ընկերներիս հետ ու համոզում եմ միանալ ինձ, քանի որ վստահ եմ, ամսի 8-ին նույնպես լավ ժամանակ ենք անցկացնելու Silk Note Festival-ի արդեն երկրորդ համերգի ընթացքում: Եթե այսօր չեք եղել Ջեմիի համերգին, միացեք մեզ ամսի 8-ին, չեք փոշմանի, եկեք ընկերների հետ, վստահ կարող եմ ասել, որ այսքան դրական էմոցիաներ ու լիցքեր այս ցրտին ոչ մի տեղ չեք ստանա: Մերսի Silk Note Festival!

back-top