l

lifestyle

Jambo Exotic Park & Restaurant հանգստյան գոտին նշում է իր 5-րդ տարեդարձը

Ընտանեկան և տուրիստական եզակի հանգստավայր, բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բնությունը, հայկական հյուրընկալությունը, կենդանիներին, ձիավարժություն և պարզապես լավ ժամանց: Jambo Exotic Park & Restaurant հանգստյան գոտին նշեց իր 5-ամյակը գործընկերների, մշտական այցելուների հետ, ովքեր 5 տարիների ընթացքում կիսել են իրենց կյանքի հաճելի պահերը ընկերների և կողակիցների հետ հենց այստեղ: Դիտեք մեր հատուկ փոստը նվիրված սիրելի Ջամբոյին:

JAMBO էկզոտիկ հանգստյան գոտին գտնվում է գ. Ձորաղբյուրում՝ Ազատություն 72 հասցեում: Այն բազմաֆունկցիոնալ ժամանցային գոտի է ինչպես ընտանեկան, ընկերական, այնպես էլ զբոսաշրջիկների ժամանցի անցկացման համար: Աշխատանքային ժամերն են առավոտյան 10.30-ից մինչ կեսգիշեր: Ներս մտնելուն պես կհիանաք մոտ 500 հյուրերի համար նախատեսված բացօթյա պանորամային սրահով, որտեղ հաճախ կազմակերպվում են հարսանեկան, ծննդյան և այլ միջոցառումներ: Առաջին հարկում 200 հյուրերի համար գործող փակ սրահն է, գործում է նաև մոտ 100 հյուրերի համար բարային հատվածը, ինչպես նաև կան 7 տարբեր առանձնասրահներ, մոտ 20 բացօթյա հատվածներ մինչև 25 հյուրերի համար: Խոհանոցը հայկական է, նաև եվրոպական, հացը հենց տեղում են թխում, օղին տեղում թորում, իսկ հարիսան էլ մեծ ղազանի մեջ հենց մեր աչքի առաջ պատրաստեցին: Զբոսաշրջիկների համար վայրն այս իդեալական է, քանի որ այն համադրում է և համեղ հայկական խոհանոցը և երաժշտությունը և տեսարանը: Տեղում կարող եք ձուկ որսալ և հենց ինքներդ էլ խորովել տեղում ձեր բռնած ձուկը: 

Ժամանցի անցկացման համար կան մի շարք հետաքրքիր տարբերակներ: Գործում է բացօթյա լողավազան, որից կարող են օգտվել հանգստյան գոտու հյուրերը, երեխաների համար գործում են մի քանի խաղահրապարակներ, որտեղ նրանց կզբաղեցնեն խաղավարները, դե իսկ էկզոտարիումում թե փոքրերը թե մեծերը կարող են լուսանկարվել և հետևել իրենց սիրած կենդանիներին և սողուններին: Ավելացնեմ մանկական բատուտը, ավազանկարչությունը, լճակի մոտ տեղադրված ճոճանակները, որտեղից կարող եք հետևել սագերին...բայց ամենատպավորիչ հատվածն իհարկե ձիավարժարանն է: Շատ գեղեցիկ ձիեր կան այստեղ, որոնց կարող եք վարել ու պարզապես հիանալ նրանց տեսնելով: 

Առաջարկում ենք այցելել ՋԱՄԲՈ պարզապես լավ ժամանակ անցկացնելու համար, հարսանեկան և ծննդյան տոներ նշելու համար, կամ հյուր-զբոսաշրջիկներին զարմացնելու համար, քանի որ այստեղ կան բոլոր նախադրյալները զարմանալու և հիանալու:

գ. Ձորաղբյուր

Ազատություն 72

091-177 722

www.jambo.am

Facebook/JamboParkArmenia

 

back-top