l

lifestyle

AVANTA նորարարական բժշկության կենտրոնի YOUNG AND BEAUTIFUL 2 միջոցառումը

AVANTA-ի Հերացի 1/1 հասցեում գտնվող նորաբաց մասնաճյուղում տեղի ունեցավ Young and Beautiful 2 խորագիրը կրող միջոցառումը: Ներկայացվեցին էսթետիկ բժշկության մեջ ճանաչված Ֆոտոնա և Վիվաչե ընկերությունների վերջին սերնդի սարքավորումները, որոնք թույլ են տալիս ինչպես կանխել ծերացումը, այնպես էլ վերականգնել երիտասարդությունը: Նախորդ երեկույթի ընթացքում ցուցադրված 3 պրոցեդուրաներին այս անգամ ավելացել էր ևս մեկը` EvoShape ԼԻՖՏԻՆԳԸ: Միջոցառման հատուկ հյուրն էր երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով կիսվեց իր` Ավանտայի հետ աշխատելու փորձի, պատմեց իր նախընտրած պրոցեդուրաների մասին, և իրագործեց հատուկ խաղարկությունը:

  • Կամո Թովմասյան

"Մեզ հետ երիտասարդ մնալու հնարավորությունները մեծ են",- նույն համոզվածությամբ պնդում են ԱՎԱՆՏԱ նորարական բժշկության կենտրոնի էսթետիկ բժշկության բոլոր աշխատակիցները:

 3D, 4D ձևաչափերը եկել են անգամ էսթետիկ բժշկության բնագավառ: Fotona 4D-ին դեմքի մաշկի երիտասարդացման բացարձակ արդյունավետ չորս հաջորդական լազերային պրոցեդուրաների շղթա է: Intraoral lifting-ը ջերմային ազդեցության շնորհիվ բերանի խոռոչից կրճատում է այտերի ներքին խորը շրջանները:

Frac 3 տեխնոլոգիական նորամուծության շնորհիվ մաշկի մեջ մանր սյունաձև վնասվածքներ է առաջացնում, մաշկը սկսում է վերականգնվել և թարմանալ։ Շնորհիվ շրջապատող առողջ հյուսվածքների՝ վերականգնումը իրականանում է շատ արագ։

Piano-Ն խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզը, իսկ LightPell-ը իրականացնում է սառը և թեթև պիլինգ:

Վիվաչե: Այս պրոցեդոևրայի հիմքում 36 ոսկեզօծ բարակ ասեղներով մեկանգամյա օգտագործման գլխիկն է, որը 0,8-4.5 մմ խորությամբ մտնում է մաշկի մեջ` լուսարձակելով ռադիոֆրակցիոն ալիքներ, ինչը  խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզը: Արդյունքում ունենում ենք երիտասարդ մաշկ: Պրոցեդուրան տհաճ զգացողություն չի առաջացնում, և պահանջում է ընդամենը մի քանի ժամ վերականգնվելու համար: Պրոցեդուրան  հարկավոր է կրկնել 4 անգամ և ցուցված է իրականացնել ոչ ուշ,  քան ամիսը մեկ անգամ:

Evoshape ԼԻՖՏԻՆԳ`դեմքի մաշկի երիտասարդացում,  միմիկական և տարիքային կնճիռների կրճատում բարձր հաճախականությամբ  ռադիոֆրակցիոն  ճառագայթների ազդեցությամբ: Պրոցեդուրան ենթադրում է 8 այցելություն: Այցերը պետք է կրկնել շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ: Առաջին 4 այցից հետո պահանջվում է մեկամսյա ընդմիջում:

HIFU ԼԻՖՏԻՆԳ`կախված և ծերացած մաշկի ոչ վիրահատական ձգում ընդամենը մեկ այցելությամբ, իդեալական լուծում 45-ն անց այն կանանց համար, որոնց մոտ գրավիտացիոն ուժի ազդեցությամբ տեղի են ունեցել դեմքի ուրվագծի փոփոխություններ: Ռադիոֆրակցիոն ալիքը, ներթափանցելով մինչև 13 մմ խորությամբ, շրջանցելով մաշկի արտաքին շերտը, աշխատում է բացառապես մկանային շերտի հետ, կրճատելով դրա մակերեսը:

Երեկույթի 4 հյուրեր  խաղարկության արդյունքում ստացան ցուցադրվող 4 պրոցեդուրաներից անվճար օգտվելու հնարավորություն: Շնորհանդեսն ուղեկցվեց Dj Donz-ի լայվ սեթով:  

Հերացի 1/1

(012) 32 32 32

www.avanta.am

Facebook/Avanta

INSTAGRAM/avanta_clinics

 

back-top