iSpace-ը ASBC ընկերության մանրածախ ստորաբաժանումն է: ASBC-ն գործունեություն է ծավալում կորպորատիվ սեգմենտում, բացի Հայաստանից ևս 6 երկրներում, որոնցից յուրաքանչյուրը հավաստագրված են Apple-ի կողմից: Էլեկրոնիկայի շուկայում ավելի քան 20 տարվա փորձը և Apple-ի կողմից անմիջական վերահսկողությունը հնարավորություն է տալիս լինել առաջատարը բոլոր այն երկրներում, որտեղ ներկայացված է iSpace-ը:
iSpace սրահում ներկայացված են Apple-ի բոլոր արդիական պրոդուկտները, նորույթներ, որոնք էքսկլյուզիվորեն Հայաստանում կներկայացվեն միայն այստեղ, աքսեսուարներների մեծ ու էքսկլյուզիվ տեսականի՝ պատյաններ, պաշտպանիչ ապակիներ, լիցքավորման սարքեր և այլն։
Ի՞նչ է նշանակում Apple Authorised Reseller կարգավիճակը գնորդների համար
Apple-ի բոլոր նորույթները նույն վայրում`առկա, արագ հասանելի և բաց ցուցադրությամբ. սա iSpace-ի բացառիկ առանձնահատկությունն է: Սրահում հասանելի կերպով ներկայացված են ոչ միայն iPhone-ը, այլ ընդհանրապես Apple-ի բոլոր սարքերը՝ MacBook-ը, iPad-ը, AirPods-ը, Apple Watch-ը, անգամ iMac-ը, Studio Display-ն ու Mac Studio-ն, որոնք Հայաստանում ներկայացված են միայն iSpace-ում: Այցելուները կարող են ոչ միայն զննել պրոդուկտները, այլև մինչև գնելը ինքնուրույն ծանոթանալ դրանց հետ: Օրինակ՝ գործարկել հավելվածները և փորձարկել Mac-ի կամ iPad-ի գործառույթները: Լսել AirPods-ի ձայնը, փորձել, թե Apple Watch-ի տարբեր չափերը որքանով են հարմար դաստակին ու համեմատել iPhone-ի հնարավորությունները: Եվ այս ամենը՝ առանց խորհրդատուների օգնությանը դիմելու, ինչը նախընտրելի է որոշ գնորդների համար։ Այնուամենայնիվ, օգնության կարիք լինելու պարագայում, iSpace-ի էքսպերտները միշտ տեղում են:
Բարձրակարգ սպասարկում. գալով iSpace՝ Դուք հայտնվում եք Apple համախոհների շրջապատում, որտեղ կարող եք ստանալ ցանկացած օգնություն: Աշխատակիցներն ուսուցում են անցնում Apple-ի հավաստագրված ներկայացուցիչների կողմից և գիտեն ամեն ինչ Apple-ի մասին:
Վերանորոգում. սրահում իրականացվում է ցանկացած բարդության վերանորոգում՝ պրոֆեսիոնալ սարքավորումների և օրիգինալ մասերի օգնությամբ սրահի ներսում գտնվող սերվիս կենտրոնում: Օգտագործվում են բացառապես որակյալ, Apple-ի կողմից հավաստագրված մասեր:
Ուսուցում. Սրահի մասնագետները պարզ և հասկանալի կբացատրենք՝ ինչպես պետք է կարգավորել Ձեր նոր սարքը: Ցույց կտան, թե ինչպես է այն աշխատում Apple-ի էկո համակարգում: Իսկ եթե ավելի շատ գիտելիքների կարիք ունեք՝ Ձեզ համար կանցկացվի անհատական ուսուցում։
Authorised Reseller մակարդակի սպասարկում. ընդլայնված երաշխիք, ապահովագրություն, փոխարինման ֆոնդ, buy-back, trade-in` էքսկլյուզիվ ծառայություններ, որոնք շուտով հասանելի կլինեն միայն iSpace-ում: Մասնագետները կօգնեն տեղում պաշտպանիչ ապակի կպցնել, ընտրել աքսեսուարներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ փոխանցել տվյալները նոր սարքին, ներբեռնել ծրագրեր և շատ ավելին…
Առաքում. ցանկության դեպքում Ձեր նոր սարքը կառաքվի 1-ից 3 օրվա ընթացքում Հայաստանի ողջ տարածքով:
Բացման միջոցառումը կազմակերպված էր որակյալ և բարձր մակարդակով, ներկա էին մի շարք հայտնիներ` դերասաններ, հաղորդավարներ, մոդելներ, արտիստներ, գործընկերներ: Բացման միջոցառումը վարում էր Վահե Զիրոյանը:
Բացման օրը ամփոփվեց iSpace-ի ինստագրամյան giveaway-ը` խաղարկելով արժեքավոր մրցանակներ գործընկերների կողմից: Գլխավոր մրցանակը դանիական Bang & Olufsen բրենդի հզոր Beolit 20 բարձրախոսն էր: Խաղարկվեցին նաև մրցանակներ Evocabank, Adidas, Hotel Russia, Sky Club Armenia ընկերությունների և ՈՍՏԱՆ ռեստորանի կողմից: Անցկացվեցին նաև Apple quiz-եր և Apple-ի ամենամոլի սիրահարները շահեցին հատուկ նվերներ iSpace-ի կողմից: iSpace-ը խոստումնալից է մուտք գործել հայկական շուկա, սպասենք հետագա նորություններին: Հետևեք iSpace-ին
Facebook-ում և Instagram-ում, քանի որ սպասվում են շատ հատուկ առաջարկներ և նորություններ: