l

lifestyle

IQOS-ի բուտիկի բացումը Դալմա Գարդեն Մոլում

Վերջին ամիսների ամենաթրենդային նորույթներից մեկը՝ IQOS-ը բացել է իր առաջին բուտիկը Դալմա Գարդեն Մոլում, որտեղ մարտ ամսից արդեն իսկ գործում էր IQOS անկյունը: Նոր ձևաչափով բուտիկ-սրահում արդեն ներկայացված է ամբողջական IQOS արտադրանքը, աքսեսուարներ, պատյաններ, այստեղ կարող եք ստանալ խորհրդատվություն, կատարել ձեր IQOS-ի դիագնոստիկան, ստուգել այն և ավելի հաճելի պայմաններում գնումներ կատարել: 

  • Kamo Tovmasyan

Լոնդոն, Կիև, Փարիզ, Մոսկվա....Երևանում IQOS-ը (ինչպես և սպասվում էր) ևս մեծ հետաքրքրություն ցուցաբերեց և մեծ պահանջարկ ունեցավ: Նոր բուտիկը Դալմա Գարդեն Մոլի հենց առաջին հարկում է՝ TopShop սրահի դիմաց: Նորարար լուծումներն ու հյուրընկալ մթնոլորտն առաջինն պայմանն են, որ կհետաքրքրեն ձեզ: Բացման կապակցությամբ ողջ օրը IQOS ընտրողներին սպասվում էին անակնկալներ՝ հյուրասիրություն, լավ երաժշտություն DJ Karo Pillz-ից և խաղարկություն: Խաղարկվում էին 10 բացառիկ IQOS ռուբի սարքեր, մաքրող փայտիկներ և 30% զեղչով գնումներ կատարելու հնարավորություն: Օրվա ընթացքում IQOS օգտատերերը հնարավորություն ունեին նաև շփվել և կարծիքներով փոխանակվել Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության մենեջմենթային թիմի հետ:

 IQOS-ը  հեղափոխական արտադրանք է ծխախոտային ամբողջ դարաշրջանի համար։ Այն ոչ թե վառում է ծխախոտը, այլ՝ տաքացնում, և դրա հետևանքով առաջանում է ոչ թե ծուխ, այլ՝ աէրոզոլ։ Այլևս ոչ մի բողոք՝ ծխախոտի հոտի վերաբերյալ, սիրային զգացմունքների վրայից հավերժ կջնջվի ծխախոտի բուրմունքի քողը, քանի որ կկարողանաք համբուրվել՝ առանց «սիգարետի» համը զգալու։ Սարքը փոքր է, այնպես որ սիրելին կարող է  պահել գրպանում կամ մեքենայում։ Բացի այդ, այն յուրօրինակ տեսք ունի, մոդայիկ դիզայն, ինչը սարքին լրացուցիչ գայթակղություն է հաղորդում:

back-top