l

lifestyle

Collection by Iona դիզայներական խանութ-սրահի 1-ամյակը

Ինքս հաճախ այստեղից գնումներ եմ կատարում, ուստի հատուկ սիրով եմ ներկայացնում տարբերվող այս դիզայներական սրահը: Tashir Street Shopping Gallery-ում արդեն 1 տարի գործող Iona Design խանութ-սրահը ներկայացնում է զգեստներ, փայտե handmade պայուսակներ, արծաթյա յուրօրինակ զարդեր, նախշազարդերով սպասք: Մինչ Ամանոր, նշված տեսականու համար գործում է 20 % զեղչ: Սրահի 1-ամյակը և նոր հավաքածուն մեր այսօրվա փոստում:

  • Kamo Tovmasyan

Կարող եմ մի փոքր հուշել ձեզ, երբ հյուր ունեք արտերկրից, կամ երբ մեկնում եք երկրից, հիանալի նվեր է այս սրահում պատվիրել սպասք՝ ձեր հյուրերի անվան տառերով: Ես հաճախ եմ նման նվեր նվիրում ու արդյունքն ուղղակի ապշեցնող է: Նաև ունեմ գործընկեր Թբիլիսիում, ով Կլիմտի երկրպագուն է, ու ամեն անգամ նրա մոտ մեկնելիս, այս սրահից նվիրում եմ կամ շարֆ, կամ պայուսակ՝ Կլիմտի հայտնի գործերով, նույնպես հրաշալի է ընդունվում որպես նվեր: Ավելացվել է արծաթյա զարդերի շարքը, երեկոյան զգեստների և առօրյա նախշազարդ շապիկների շարքը, բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել, անկասկած գտնելու եք իր, որը ձեր սրտով է լինելու:

IONA DESIGN խանութ-սրահը ներկայացնում է փայտից պատրաստված օրիգինալ պայուսակներ հայկական զարդանախշերով և յուրահատուկ դիզայնով հագուստ: Համեստ, էլեգանտ և յուրօրինակ նմուշների իդեալական համադրությունը ստեղված է հատուկ ինքնավստահ կանանց համար: Խանութը ներկայանում է ինչպես սրահում արդեն իսկ առկա գեղեցիկ նմուշներով, այնպես էլ` անհատական պատվերների տեսքով: Ձեր ցանկացած չափսի և գույնի պայուսակը կամ զարդը կարող է հաշված օրերի ընթացքում լինել Ձերը: Դիզայներ Իոնան արվեստի է վերածում ցանկացած աշխատանք և նրբանկատ է ամեն դետալի հանդեպ: Այստեղ բացառապես ամեն բան արտադրվում է Հայաստանում, իսկ հումքը բերվում է Իտալիայից: Հատկանշական է, որ խանութի ինտերիերը ևս ամբողջությամբ ձեռքի աշխատանք է. սրահը կարծես բաժանված է 2 հատվածի. մի մասը հայկական տառերով և պատկերներով` ամբողջությամբ հայկական շնչով, իսկ մյուս մասը` եվրոպական հետաքրքիր լուծումներով: 

Հյուսիսային պողոտա/Tashir Street Shopping Gallery

+374 95 33 55 93

FB/IonaDesign

back-top