l

lifestyle

Բարի գալուստ THE INTERNATIONAL BAR Իսահակյան 14 հասցեում

Իսահակյան 14 հասցեում վերջերս բացված The International Bar-ը կազմակերպել էր Mid-Summer Party՝ DJ GREG-ի մասնակցությամբ: Առաջին անգամ էինք այս գեղեցիկ ժամանցավայրում ու սիրով ներկայացնում ենք ձեզ The International Bar-ի ինտերիերը, խոհանոցը, նարգիլեները և հյուրերին: 

 

  • Kamo Tovmasyan

Երկհարկանի այս նոր ժամանցավայրը, որն այս ամսին է բացել իր դռները, պարզապես հերթական նարգիլե-ակումբը չէ, ինչպես կարող է թվալ: Այն ժամանցի նոր տարբերակ է քաղաքի կենտրոնական աղմուկից հեռու, որտեղ կարոլի է ճաշակել համեղ ուտեստներ Շեֆ-խոհարարից, տարբեր կոկտեյլներ բարմենից, խաղալ տարբեր սեղանի խաղեր, լսել լավ երաժշտություն, դե իհարկե նաև ծխել լավ նարգիլե: Երկրորդ հարկը հատկապես հարմար է 25-30 ընկերներով ծննդյան կամ այլ տոներ նշելու համար, առաջին հարկում հարմար նստատեղերը ստեղծում են մտերմիկ միջավայր ու ավելի մոտ են բարին, նարգիլեի հատվածին, հաճելի է այստեղ նստել ու հետևել աշխատանքին:

 Իտալական խոհանոց՝ պիցցաների, աղցանների, բուրգերների լայն ընտրանի, հարուստ բար, նարգիլեի բոլոր հայտնի համերը, այդ թվում և մի քանի համեր, որոնք Երևանում դժվար կճարեք. Hookahfina, Daft, Frigate, Satyr... Week-End-ներին այստեղ կնվագեն տարբեր DJ-ներ, այնպես որ միանալով the International Bar-ի սոցէջերին կարող եք հետևել միջոցառումներին և ծրագրերին: Պլանավորեք ձեր ժամանցը նոր վայրում և հարստացրեք ձեր հիշողությունները թարմ հուշերով: 

 The International Bar

093-14 16 63
Իսահակյան 14
Facebok/TheInternationalBar
Instagram/theinterlounge

    

back-top