InnaMed-ի հիմնական երկու ուղղություններն են գինեկոլոգիան և էսթետիկ դերմատոլոգիան, որոնք իրենց մեջ ներառում են հետծննդաբերական վերականգնում, լեյկոպլակիա, մի շարք գինեկոլոգիական բարդությունների լուծում և մի շարք այլ ծառայությունների մատուցում: Կենտրոնը համալրված է վերջին սերնդի նորագույն սարքավորումներով, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում MonaLisaTouch CO2 ֆրակցիոն լազերային նոր սերնդի սարքը, որը կատարյալ արդյունք է գրանցում դեմքի և մարմնի մաշկի խնամքի և մի շարք խնդիրների լուծման հարցում:
Հարկ է նշել նաև, որ InnaMed էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը չի սահմափակվում ո’չ մատուցած ծառայությունների ցանկով, ո’չ ներկայացված սարքավորումներով, ո’չ մասնագետների պատրաստվածությամբ. հակառակը` մշտապես ձգտելով կատարյալ որակի և արդյունքի, կենտրոնը պատրաստ0 է մշտապես ընդլայնելու ծառայությունների ցանկը` ներկայացնելով հայկական շուկայի համար եզակի ծառայություններ, համալրվելու է էլ ավելի նոր և ինովացիոն սարքավորումներով, մշտապես վերապատրաստման է ուղարկելու մասնագիտական կազմին, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով Հայաստանում հյուրընկալելու է միջազգային էսթետիկ բժշկության ոլորտի լավագույն մասնագետներին: Դիտեք ավելին՝ մեր վիդեոշարքում:
Ալեք Մանուկյան 7
012 60-06-06
Facebook/ InnaMed Center
Instagram/ innamedclinic