l

lifestyle

INESS NAIL մասնագիտացված երկրորդ կենտրոնի բացումը Կոմիտաս 44 հասցեում

Արդեն շուրջ 3 տարի Թումանյան 1 հասցեում գործող INESS NAIL մասնագիտացված սրահն ընդլայնում է գործունեությունը և հրավիրում իր նոր սրահ, որը բացվել է Կոմիտաս 44 հասցեում: Մատնահարդարման ոլորտում մասնագիտացված INESS NAIL-ը ոչ միայն ներկայացնում է մատնահարդարման ծառայություններ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, այլ նաև ներկայանում է որպես դպրոց ստուդիա, ինչպես նաև մատնահարդարման պարագաների և աքսեսուարների խանութ-սրահ:

Սրահի բարձրակարգ մասնագետները կսպասարկեն կանանց և տղամարդկանց ամեն օր, առավոտյան 10.00-ից մինչ երեկոյան 20.00-ը: Նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել ներկայումս այդքան պահանջված այս մասնագիտությունը, կարող են մասնակցել մատնահարդարման ոլորտում փորձառու մասնագետների կողմից անցկացվող դասընթացներին: INESS NAIL սրահի բոլոր մասնագետներն աշխատում են միայն բարձրակարգ բրենդային նյութերով և աքսեսուարներով: Մատնահարդարման դեպքում՝ Ell lourel, Lianel, Luxio, Diva, Gratol, Cosmolaq, Indi, Kodi, կոսմետոլոգիայի ոլորտում՝ Zein Obagi, Osein բրենդերի ապրանքատեսակներով: Սրահում առկա է նաև կոսմետոլոգիայի ոլորտում 2020թ.-ի հիթերից մեկը՝ SKIN մազահեռացման սարքավորումը՝ մինուս 5 աստիճան սառեցման համակարգով: Վարսահարդրարման ոլորտում նույնպես ընտրված են լավագույն ապրանքանիշերը: Մասնագետներն աշխատում են Schwarzkopf  ընկերության ներկերով և մազերի խնամքի շարքով: Սրահում ներկայացված են նաև Concept և Subrina բրենդերի տեսականին: Նշեմ նաև, որ  INESS NAIL սրահում բոլոր ծառայությունները մատուցվում են մեկանգամյա պարագաներով, թե մատնահարդարման, թե վարսահարդարման և թե կոսմետոլոգիայի դեպքում: Մետաղական գործիքները պարտադիր ախտահանվում են, պահպանվում է սանիտարական բոլոր նորմերը: Բյութի սրահների այցելությունն այսօր ոչ միայն անհրաժեշտություն է, այլև ժամանցի և հանգստանալու յուրօրինակ տարբերակ: INESS NAIL կենտրոնը՝ լինելով ոլորտի առաջատարների շարքերում, կարևորում է ոչ միայն աշխատանքային բարձր որակը, այլև էսթետիկ վայելքը և հաճելի մթնոլորտը: Նոր սրահի բացման շնորհանդեսին ներկա էին սրահի գործըկերները և մշտական այցելուները: Երեկոյի գործընկերներ՝ AlMA events planning , Chocolate Lover և MINIMALISTA: Այցելեք թե Կոմիտաս 44 և թե Թումանյան 1 հասցեում գործող սրահներ և համատեղեք խնամքը հաճելի հանգստի հետ:

Թումանյան 1 / 099 011 029
Կոմիտաս 44 / 033 344 044

FB/Iness_Nail

Instagram/Iness_Nail

back-top