l

lifestyle

Բացահայտեք ԻՆԵԿՈԲԱՆԿԻ նորաոճ մասնաճյուղը Կասկադում

ԻՆԵԿՈԲԱՆԿԸ համալրեց իր մասնաճյուղերի ցանցը նորաբաց «Կասկադ» մասնաճյուղով, որն իր դիզայնով, տեխնիկական հագեցվածությամբ և հաճախորդամետ սպասարկման առանձնահատկություններով միտված է փոխելու հաճախորդի կենսափորձը բանկ-հաճախորդ հարաբերություններում։ Նորաոճ մասնաճյուղը գտնվում է քաղաքի մարդաշատ վայրերից մեկում՝ Բաղրամյան 2 հասցեում։

  • Kamo Tovmasyan

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բանկի ղեկավար անձնակազմը, հաճախորդները և հյուրերը։ Միջոցառման հյուրերին ներկայացվել է նորագույն սարքավորումներով համալրված և հաճախորդների առավել հարմար սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած ժամանակակից մասնաճյուղը։ Մասնաճյուղում առկա են հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ կտան իրականացնել՝ կանխիկի մուտքագրում, վարկերի և կոմունալների վճարումներ իսկ երեխաների հետ այցելած հաճախորդներին սպասում է հարմար խաղային գոտի, որտեղ երեխաները կկարողանան հաճելի և օգտակար ժամանակ անցկացնել, մինչ ծնողները կիրականացնեն իրենց բանկային գործարքները։

Ավելի քան 22 տարի Ինեկոբանկը մատուցում է բարձրորակ ծառայություններ ինչպես թվային տիրույթում, այնպես էլ բանկի մասնաճյուղերում՝ սպասարկելով 400,000-ից ավելի հաճախորդների։ Նորաբաց մասնաճյուղը մատուցելու է ֆիզիկական անձանց համապարփակ բանկային ծառայություններ, այդ թվում` վարկավորում, ավանդների ձևակերպում, հաշիվների բացում և վարում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, վճարումների ընդունում և փոխանցումների իրականացում։

«Բանկը մշտապես ձգտում է գերազանցել իր հաճախորդների սպասումները՝ կարևորելով յուրաքանչյուր հաճախորդի պահանջմունքը, որին համապատասխան մշտապես կատարելագործում ենք մատուցվող ծառայությունների որակն ու հաճախորդների սպասարկման պայմանները։ «Կասկադ» մասնաճյուղի բացումը ևս մեկ քայլ է այդ կարևոր նպատակի իրագործման ճանապարհին և մասնաճյուղի բացման կապակցությամբ, Բանկն իր հաճախորդներին է առաջարկում մի շարք առավելություններ, մասնավորապես օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակատվածում այս մասնաճյուղում ֆիզիկական անձանց համար բանկային հաշվի բացումը կլինի անվճար, Master Card Standard և Visa Classic տեսակի դեբետային քարտերի առաջին տարվա սպասարկման վճարը չի գանձվի, իսկ  հիփոթեքային վարկերը կտրամադրվեն բավականին ցածր տոկոսադրույքներով»,- նշում է Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է  կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով:

  Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

Թումանյան 17

(010) 510 510 

www.inecobank.am 

Փաստեր ԻՆԵԿՈԲԱՆԿԻ մասին

2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։

2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

2018թ․-ին առաջինը բանկային համակարգում գործարկեց նորարարական և ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:

back-top