l

lifestyle

Աստղային վառ շոու! Արամ Ավագյանի ԻՄ ԼՈՒՍԻՆ հեղինակային երեկոն

Նունե Եսայանը, Սևակ Խանաղյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոնա Շահգելդյանը, Գայա Արզումանյանը, Սոֆի Մխեյանը, Էրիկը, Լիանան, Սոնա Ռուբենյանը, Անի Քրիստին, Նարեկ Բավեյանը...բոլորին չեմ էլ հասցնի թվարկել: Վաղուց նման աստղային համերգի ներկա չէինք եղել: Արամ Ավագյանի ԻՄ ԼՈՒՍԻՆ խորագրով երեկոն տեղի ունեցավ Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում: Համերգի բեմադրող ռեժիսորն էր Հրաչ Քեշիշյանը: Ամբողջական ֆոտոշարքը բեմից և ետնաբեմից դիտեք ԿամոԲլոգում:

  • Andranik Beglaryan
  • Kamo Tovmasyan

Բացի ԻՄ ԼՈՒՍԻՆ հայտնի երգից, որը, թերևս բոլոր ժամանակների ամենահայտնի ու սիրված երգերից մեկն է, Արամ Ավագյանը հեղինակել է տասնյակ այլ սիրված գործեր, որոնց մեծ մասն էլ հնչեցին երգահանի հեղինակային երեկոյի ընթացքում: Հին ու նոր երգեր, անչափ գեղեցիկ ու սիրված աստղեր, շքեղ բեմադրություն, անակնկալներ. ահա թե ինչ էր երեկ սպասվում համերգի բոլոր ներկաներին: Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող և ստեղծագործող երաժիշտը մեկ բեմում նորից հավաքել էր տարբեր սերնդի արտիստների, ինչպես հին, այնպես էլ բոլորովին նոր կատարումներով և հնչողությամբ:

 

back-top