l

lifestyle

Idea Digital Group-ի պաշտոնական բացման արարողությունը

Օրերս Սայաթ-Նովա 40 հասցեում ներկա էինք հետաքրքիր ձևաչափով, թվային հարթակում նորամուծություններով լի Idea Digital Group-ի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառման ողջ ընթացքում դրական մթնոլորտն ապահովում էր Արսեն Գրիգորյանը, երաժշտական մասը վստահված էր The Band-ին և DJ Donz-ին: Ընկերությունը զբաղվում է թվային մարքեթինգով, բրենդինգով, սոցիալական հարթակներում առաջխաղացման ծառայություններով և ոչ միայն: Միջոցառման մասին ավելին՝ ԿամոԲլոգում: 

IDEA! Թվում է` նոր անուն է մարքեթինգային հարթակում, սակայն այստեղ համատեղել են թիմակիցների բազմամյա փորձը և նորարարական մոտեցումը սոցիալական դաշտում բրենդի առաջխաղացման համար: Idea Digital Group-ը եկել է ասպարեզ իր աշխատանքով ապացուցելու, որ անգամ կարանտինային ռեժիմում կարելի է նպաստել բիզնեսի զարգացմանն օնլայն տիրույթում: Չնայած նորամուտին, Idea Digital Group-ն ձեռք է բերել գործընկերների մի ամբողջ բանակ: Իր հաճախորդներին ընկերությունը մատուցում է թվային մարքեթինգի, բրենդինգի, տարբերանշանի դիզայնի, սոցիալական հարթակներում առաջխաղացման ծառայություններ, իհարկե՝ յուրաքանչյուրին ինդիվիդուալ մոտեցմամբ: Մարքեթինգի ոլորտով հետաքրքվածները կարող են ձեռք բերել կամ բարելավել իրենց գիտելիքները Idea Digital Group-ի ամենամսյա SMM դասընթացների ընթացքում, որոնց ավարտին, ի դեպ,տրվում է սերտիֆիկատ:

Սայաթ-Նովա 40

041 132222

Facebook/Idea

Instagram/idea_digital_group

back-top