l

lifestyle

IDBank-ի և Espress It by Coffeeshop Company սրճարանի բացումը Հյուսիսային 6 հասցեում

Espress It by Coffeeshop Company կոնցեպտուալ սրճարանը, որը ձեզ արդեն հայտնի Coffeeshop Company ավստրիական բրենդի մի մասն է կազմում, արդեն իսկ գործում է Հյուսիսային պող. 6 հասցեում:

  • Kamo Tovmasyan

IDBank-ի «Կենտրոն» մասնաճյուղը կաշխատի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09։15-22։00, շաբաթ օրը՝ 10։00-ից 16։00, idworking-ը կաշխատի ամեն օր ժամը 10։00-2։00-ը:

Espress It բրենդը, որը ներկայացնում է Coffeeshop Company-ի Co-branding կոնցեպտը՝ հանդիսանալով ավստրիական Schärf ընկերության մի մասը, արդեն իսկ գործում է Հյուսիսային պող. 6 հասցեում: Զարգացնելով Shop in Shop գաղափարը՝ Coffeeshop Company-ն ID Bank-ի հետ համատեղ նախաձեռնեց դեռևս աննախադեպ կոնցեպտ Հայաստանում՝ սրճարան և բանկի ֆլագմանյան գրասենյակ մեկ հարկի տակ։ Այս օրինակով, եթե որևէ ընկերություն (օրինակ՝ ռեստորան, հյուրանոց, մարզասրահ և այլն) ուզում է համագործակցել Coffeeshop Company-ի հետ, ապա վերջինս համագործակցելու է իր հենց Espress It բրենդով։

Espress it-ը բարձրորակ սուրճի օգնությամբ ձեզ կծանոթացնի սրճելու մշակույթին՝ առաջարկելով ամենաորակյալ ու անուշաբույր սուրճը, որը, կարելի է ասել, ֆերմայից անմիջապես բաժակ է տեղափոխվելու՝ պահպանելով իր թարմությունն ու խտությունը:

Espress It-ը խորհրդանշում է կայունություն ու բնության հետ ներդաշնակություն: ID Bank-ի հետ համատեղ Espress It-ը բացել է իր դռները և աշխատելու է ՇՈՒՐՋՕՐՅԱ, ինչը նշանակում է, որ քաղաքի կենտրոնում օրվա ցանկացած ժամին կարող եք հաճելի ժամանակ անցկացնել։

Espress It-ի շեֆ-բարիստա Դիքրան Զապունյանը երկարատև ու ինտենսիվ վերապատրաստում է անցել Coffeeshop Company-ի ավստրիական գլխամասում, ինչն էլ երաշխավորում է մատուցվող սուրճի լավագույն համն ու որակը: Այս ամենի հետ մեկտեղ, սրճարանն ունի հարուստ ու յուրօրինակ խոհանոց, ինչպես նաև բանկի հետ միասին ունեն երեխաների համար նախատեսված հատված՝ իր խաղավարով:

Նշենք նաև, որ սրճարանը մուտք ունի և՛ Հյուսիսային պողոտայից, և՛ բանկի գլխավոր մուտքից։ Իսկ սրճարանի պաշտոնական բացման արարողությունը սպասվում է ամռանը:

IDBank-ը նույն՝ Հյուսիսային պող. 6 հասցեում բացել է իր ֆլագմանյան գրասենյակը, որն իր տեսակի մեջ միակն է տարածաշրջանում․ այստեղ մեկտեղված են մի շարք ծառայություններ, որոնք հաճախորդները հաճախ ստիպված են լինում փնտրել տարբեր վայրերում։

Երևանի սրտում գտնվող գրասենյակում այսուհետ կարելի է կատարել բանկային գործառնություններ, օգտվել Privilege banking-ի ծառայություններից, ստանալ իրավաբանական անձանց մատուցվող ծառայություններ հատուկ առանձնացված սրահում, CoffeeShop Company-ի Espress It սրճարանում վայելել իսկական սուրճ կամ համտեսել համեղ ուտեստներ, իսկ անհրաժեշտության դեպքում աշխատել  coworking-ում։ 

Առաջին հարկում գործող նորարար, ժամանակակից դիզայնով մասնաճյուղն աշխատում է 9։15-ից 22։00՝ դրանով իսկ բավարարելով շատ հաճախորդների պահանջը։ Շենքի -1 հարկում գործելու է coworking, որտեղ բացի յուրահատուկ դիզայնից և հաճելի մթնոլորտից ստեղծված են բոլոր պայմանները արդյունավետ աշխատանքի համար։ Հյուսիսային 6-ի «Կենտրոն» մասնաճյուղում առանձնացված սրահներում կսպասարկվեն նաև իրավաբանական անձիք ու Privilege Banking-ի հաճախորդները։

Արտոնյալ ծառայությունների բաժնից՝ Privilege banking-ից, ի դեպ, այսուհետ կարող են օգտվել այն հաճախորդները, ովքեր ձեռք կբերեն հայաստանյան շուկայի համար նոր՝ Visa Signature քարտը, որի շնորհանդեսը ևս իրականացվեց բացման արարողության շրջանակում՝ Visa միջազգային համակարգի Կովկասի տարածաշրջանի ղեկավար Քրիստինա Դորոսի մասնակցությամբ։

back-top