l

lifestyle

3 գիշեր Իբիցայում. Ինչ ուտել, որտեղ պարել, ինչ տեսնել?

Դեռ մի քանի տարի առաջ սա գրեթե անհնար էր, իսկ այսօր Մենք ընկերներով կարող ենք իրագործել մեր երազանքը. 5 ընկերներով մեկնել Իբիցա՝ Ավստրիական Ավիաուղիների հետ միասին, որպեսզի և ինքներս վայելենք, և Ձեզ պատմենք Աշխարհի ամենախենթ կղզու գաղտնիքները...Որտեղ մնալ, ինչ ուտել, որտեղ պարել, ինչ տեսնել Իբիցայում...այս ամենը Մեր հատուկ փոստում...

  • Kamo Tovmasyan

EUROTOUR ԿամոԲլոգի հետ նախագիծը ներկայացնում է Austrian Airlines ընկերությունը: Նախագծի հեռուստատարբերակը կդիտեք ArmNews TV-ի եթերում KamoBlog ծրագրում:

Մեր գործընկեր Ավստրիական Ավիաուղիների միջոցով Մենք իրագործեցինք մեր Եվրոտուրը: Դեպի Իբիցա ընկերությունը չուներ ուղիղ չվերթներ, սակայն Մեր պլաններում էր Ամստերդամը, այդ պատճառով արդեն Ամստերդամից մենք գնեցինք տոմսեր դեպի Իբիցա, որոնց արժեքն էր մոտավոր 200 դոլար...Ես և DJ Guevo-ն մեկնեցինք երևանից, իսկ Ամստերդամում մեզ պետք է միանային Մեր մյուս ընկերները, ովքեր արդեն եվրոպական տարբեր երկրներում հանգստանում էին....

Ամստերդամի օդանավակայանում Մեզ միացավ նաև Աննան Լոնդոնից և DJ Leo-ն Վրաստանից...

Ամստերդամից դեպի Իբիցա թռիչքի տևողությունն է 1.5 ժամ..

Մենք ավելի ուրախ էինք պատկերացնում թռիչքը, վերջիվերջո սա Իբիցան է, բայց արի ու տես Մեզանից բացի ոչ ոք չեր պարում ինքնաթիռում...տարօրինակ էր...

Բարև Իբիցա...

Ահա և Տիկոն, ով Մեզ միացավ Բարսելոնայից ու մենք արդեն 5 ընկերներով պատրաստ էին 3 գիշեր չքնել Իբիցայում....

Սա մեր հյուրանոցն է, Aparthotel Jabeque...շատ հարմար վայրում էր, Մեզ համարն էլ պարզապես իդեալական էր, 3 սենյակներ, հենց առաջին հարկ, լողավազանի մոտ..կար խոհանոց, ինտերնետը մի քիչ թույլ էր, բայց Մենք ամբողջությամբ գոհ էինք այստեղից: Գիշերները թաքում մտնում էինք լողավազան...տուգանում էին, բայց դե թքած..

Ինչ կարող եմ ասել մասայի մասին...Եվրոպա..ազատ, առանց կոմպլեքսների...ուրախ...պոզիտիվ...

Որն է հաջորդ քայլը? Իհարկե հաց ուտելը....Սիֆուդ, կծու պղպեղներ, պիցցա, գները ստատիկ եվրոպական....Նշեմ միայն, որ Իբիցայում շատ ռեստորաններ և խանութներ սկսում են աշխատել 18.00-ից...մինչ այդ բոլորը քնած են....

Ինչ կարելի է գնել նվեր Իբիցայից...մայկաներ, աքսեսուարներ, հուշանվերներ, սակայն կենտրոնում կան շատ օրիգինալ խանութներ, որտեղից կարելի է գնել էքսկլյուզիվ իրեր, բայց իհարկե թանկ գներով...

Հիշեք, Իբիցայի ակումբներում խմիչքը շատ թանկ է. Ջուրը՝ 10 եվրո, գարեջուրը՝ 20: Այդ պատճառով հյուրանոցում խմելն ամենաճիշտ տարբերակն էր...

Գլխավոր ակումբներն են՝

1. Ushuaia

2.SPACE

3.Amnesia

4. Pacha

Միանշանակ գնացեք Ushuaia...բացօթյա մասշտաբային փարթիներն այստեղ ամենալավն են անցնում, ճիշտ է կեսգիշերին ամեն ինչ ավարտվում է....Յուրաքանչյուր օր՝ մեգա-DJ...

Հենց Ushuaia-ի դիմաց կա մի պիցցատուն, որտեղի security-ն հայ է. Գիշերն այստեղ միայն այս պիցցայի տաղավարն է մարդաշատ, այնպես որ ուզած չուզած ուտելու եք այստեղից պիցցա...ու ծանոթանալու Արամի հետ...կամ Արթուրի...մոռացա անունը...

Եվս մեկ խնդիր. Տաքսիներն Իբիցայում 4-ից ավել ուղևոր չեն վերցնում....Մենք մտածել էինք մեքենա վերցնելու մասին, սակայն նորից կար այդ 5-րդ ուղևորի խնդիրը, հետո, քանի որ շատերն առաջին անգամ էին այստեղ, մտածեցինք, որ ավելի հետաքրքիր կլինի զբոսնել քաղաքով, փողոցներով...մանավանդ, որ տաքսիներն էլ էժան էին՝ 7-10 եվրո հիմնական ուղղություններով....

Առաջին օրը երբ գնում ես Իբիցա գլուխ ես գովում, որ 3 գիշեր չես քնելու, վերջ, քնել չկա...բայց հենց առաջին օրը 02.00-ին սատկում ես...Իրականում եթե չքնես չես դիմանա ռիթմին...

Իմ ամենասիրած վայրն Իբիցայի հին քաղաքում է, ընկերներիս հրավիրել էի ու չէի ասել, թե ուր ենք գնում....

Կա այսպիսի ռեստորան.....

...հարևանությամբ էլ այսպիսի սրճարան, որն Իբիցայի ամենաբարձր կետերից է....

...ու այսպիսի վյու ունի....

Երկրորդ ակումբը որ գնացինք Amnesia-ն էր... Մեր Leo-ն համոզեց Իր սիրած DJ-ի փարթիին գնալ...Գնացինք 01.00-ին, պարզվեց այդ DJ-ը նվագելու է 04.30-ից....Չեք հավատա, բայց 04.00-ին արդեն չդիմացանք, ու վերադարձանք հյուրանոց....

Վերջին օրը գնացել էինք SPACE....մուտքի տոմսն էր 40 եվրո....

Space-ում, ի տարբերություն Amnesia-ի կար շոու, կերպարներ, ակումբը բաղկացած է 4-5 պարահրապարակներից, այնպես որ այստեղ չես հոգնում...

Իհարկե սա մեր Եվրոտուրի միայն մի մասն էր....Կան բաներ, որոնք պետք է անձամբ տեսնել, վայելել, փորձել...դրանք պատմել չի լինում....Պետք է վայելել կյանքը, քանի երիտասարդ ես...հաջորդ տարի մենք որոշել ենք նույն խմբով կրկնել Եվրոտուրը...միացեք Մեզ

back-top