l

lifestyle

Պետք է հաջորդ տարի մեկնել ԻԲԻՑԱ Austrian Airlines-ի հետ

Նոր եմ վերադարձել Երևան, բայց արդեն իսկ փորձում եմ ամրագրել հաջորդ տարվա տոմսերս և հյուրանոցը Իբիցայում. Նյու Յորքից և Փարիզից հետո Իբիցան հաջորդ վայրն է, ուր Ես պատրաստ եմ մեկնել յուրաքանչյուր տարի. թե ինչու՝ կարդացեք այս պոստում

  • Kamo Tovmasyan

Նոյեմբեր ամսին Լայմ հեռուստաընկերության եթերում դիտեք ԿամոԲլոգի հատուկ թողարկումը Բարսելոնայից և Իբիցայից Austrian Airlines-ի հետ:

Բարսելոնայից իբիցա ինքնաթիռի տոմսն արժեր 110 եվրո, թռիչքի տևողությունը՝ 1 ժամ. Արդեն օդանավակայանից սկսվում է փարթիների տրամադրությունը...

Խորհուրդ կտամ ամեն ինչ պլանավորել մի քանի ամիս շուտ. Թե թռիչքի տոմսերը, թե հյուրանոցներն ավելի էժան կլինեն, եթե օրինակ հաջորդ տարվա ամառվա համար Դուք սկսեք մտածել արդեն գարնանը....Ես գիտեմ, շատերդ հիմա կմտածեք, թե որտեղից այդքան գումար, բայց եթե Դուք ուշադիր հաշվեք Ձեր ծախսերը, կտեսնեք. եթե կա ցանկություն, ապա մի քանի ամիս գումար տնտեսելով ռեալ կարելի է գնել բոլոր տոմսերը...

Մենք ամրագրել էինք էժան հյուրանոց լողափի մոտ. 3 գիշերը երկու անձի համար 200 եվրո. Մինչ ակումբները՝ ոտքով, կա լողավազան, հին վերանորոգում, սակայն հաշվի առնելով, որ հյուրանոցում Մենք միայն քնում էինք, դա ավելի քան լավ էր. կար մինուս՝ ինտերնետը վճարովի էր, սակայն անվճար էր լոբիում, շատ էին կծում գիշերը, վերադարձել եմ ուռած ոտքերով, լոգարանի ջուրը աղի էր. նրանք օգտագործում էին ծովի ջուրը, այնպես որ լողանալուց աղ էին կուլ տալիս..

Բառացիորեն ամենուր միայն փարթիների գովազդներ են, չեք հանդիպի ոչ խանութների, ոչ հեռախոսակապերի...միայն փարթիների գովազդներ...

Կապված նախաճաշի հետ. հաշվի առնելով որ հյուրանոց էինք գալիս ժամը 4 ին ու ակումբից հետո չէինք դիմանում ու շաուրմա էինք ուտում, իսկ այդ ժամին միայն դա էլ հնարավոր գնել, նախաճաշն անիմաստ էր դառնում, խորհուրդ եմ տալիս չվերցնել նախաճաշ հյուրանոցն ամրագրելուց...

Ծիծաղելի դեպք պատմեմ, առաջին օրերին չկողմնորոշվելով տեղամասում Ես մտածում էի, թե հյուրանոցը լողափի մոտ չէ, և ուրախանում էի, որ գոնե լողավազան ունենք, սակայն վերջին գիշերը, պարզվեց, որ հենց հյուրանոցի ետնամասից էլ սկսվում են լողափները...

Հոկտեմբեր 4-ին դեռ արև էր, ի դեպ այֆոնի եղանակի տեսությունը անձրև էր խոստացել, բայց ինչպես տեսանք, ամեն անգամ չէ, որ պետք է հավատալ այֆոնին..

Իհարկե Դուք կարող եք պատվիրել թանկ հյուրանոց, Իբիցայում դրանք էլ շատ են, նույնիսկ ակումբներն ունեն իրենց հյուրանոցները. թանկ և շքեղ..սակայն ընկերներով ճանապարհորդության համար կարելի է սկսել մինիմալից...

Օրինակ սա ՀարդՌոք սրճարանի զուգարանն է..

Լաղափներ, արև, գեղեցիկ մարդիկ, կյանքը հիասքանչ է...

Կան նաև վայրի լողափներ, նուդիստական տարածքներ, գնացի փորձելու համար, մի տեսակ անսովոր էր ամեն դեպքում, կես ժամից, հասկացա, որ սա իմը չէ և վերադարձա հյուրանոց..

Տաքսին 7-15 եվրո. Օրը մոտ 50 եվրո տնտեսեք տաքսու համար...

Ինչ կա Իբիցայի կենտրոնում. սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, սակայն ամեն ինչ սկսվում է 18.00-ից, մինչ այդ կարող եք ոչինչ չգտնել..

Ակումբային թեմատիկայով մայկաներ, աքսեսուարներ, պայուսակներ...նվերներ գնելու հարյուրավոր տարբերակներ ինչպես էժան այնպես էլ թանկ...

Ինչպես ասացի մինչ 18.00 բոլորը քնած են, կյանքը սկսվում է 18.00-ից...սա իմ սենյակից տեսարանն է, նույնիսկ էժան հյուրանոցները Իբիցայում ունեն գեղեցիկ վյու....

Եթե Ձեզ ասեն Հին Իբիցայում հետաքրքիր բան չկա տեսնելու, չհավատաք. մենք 2 օր չէինք անցնում պարիսպը, և միայն վերջին օրը որոշեցինք տեսնել թե ինչ կա Հին Իբիցայում....

Հին Իբիցայում սրճարաններ էին, ավելի իտալական ոճի սրահներ, հանգիստ մթնոլորտ...ամեն դեպքում շատ հետաքրքիր էր...

Ինչ է Ձեզ հարկավոր Իբիցայում՝ հետաքրքիր շապիկ ակումբ գնալու համար...5 եվրոյից սկսած..

Եթե սիֆուդի սիրահար եք՝ դուք դրախտում եք, եթե չեք ուտում սիֆուդ՝բարև Պիցցա..

Քաղցրի սիրահարների համար ևս կա մեծ ընտրություն...

Եթե Դուք աքսեսուարների հանդեպ թուլութուն ունեք, ես ցավակցում եմ Ձեզ. Դուք դատարկ դրամապանակով եք վերադառնալու...

Չմոռանաք փորձել իբիցայում ֆիրմային սանգրիան...

Հին իբիցայում փնտրեք այս գեղեցիկ վյուն ունեղոց ռեստորանը. Մենք 01.00-ին էինք այստեղ և մոռացա անունը ճշտել, այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան...

Ճոխ հանգստի սիրահարների համար կան դիզայներական սրճարաններ, բրենդային լաունջներ և հատուկ փարթիներ նավերի վրա... 

 

back-top