Kamancha
l

lifestyle

ԱՆՊԱՅՄԱՆ պետք է այցելել! HUGO Bar & Restaurant-ի բացումը Պուշկին 3/1 հասցեում

Նման յուրահատուկ տեղեր Երևանում բացվում են, երևի թե տարին մեկ: Փախած կոնցեպտ, վերջ դիզայն, սուպեր մթնոլորտ...չեմ կարող ստատիկ բառերով բնութագրել նոր HUGO-ն, որը ոչ սրճարան է, ոչ ռեստորան, ոչ ակումբ...Ինձ համար՝ իրական աշխարհից կտրված, ժամանակի զգացողությունը մոռացած, անցյալն ապագայի հետ խառնած տեղ էր, որտեղ ուզում ես մոռանալ այն աշխարհը, ուր ապրում ես, ու թռնել տիեզերք...լուրջ եմ ասում:

  • Kamo Tovmasyan

Նախ սկսեմ տեղից, Պուշկին՝ Աբովյանից դեպի Նալբանդյան տանող հատվածում, VTB-ի կենտրոնական գրասենյակի շենքում: Վերևում սրճարանն է, փոքր, կոմպակտ, մոտ 30 այցելուների համար, որտեղ շուտով վաղ առավոտից կարող եք այցելել նախաճաշի, լանչի, կամ պարզապես սուրճ խմելու: Երեկոյան արդեն 18.00-ից առաջին հարկում բացվում է, այսպես ասած, իրական HUGO-ն: HUGO-ն՝ 70-ականների ռոբոտային մեխանիզմով ու ապագայի նորարար ձևաչափով էակ է, որը միշտ շարժամն մեջ է ու որին կհանդիպեք բարի մոտ: Առաջին 20 րոպեները HUGO-ում կանցկացնեք ինտերիերը մանրամասն ուսումնասիրելով: Դետալներն այնքան օրիգինալ են ու հետաքրքիր, որ խորհուրդ կտամ չշտապել նստել..շրջեք, տեսեք ինչ հետաքրքիր անկյուններ կան այստեղ, գտեք թաքնված սիրտը հենց HUGO-ի դիմաց ու փորձեք ճշտել ժամանակը գլխավոր սրահի հսկայական ժամանակացույցի պատին:

Ձևաչափն այնպիսինն է, որ կարող ես այցելել մենակով, նստել բարի մոտ ու խմել, կարող ես այցելել որպես ռեստորան ու փորձել ֆյուժն խոհանոցի ուտեստները, կարող ես ընկերների հետ գալ հանգստի օրերին՝ լսելու լավ երաժշտություն ու պարելու: 100-120 տեղավորություն, իդեալական նոր տեղ ծննդյան տոների նշման կամ կորպորատիվների համար: HUGO-ն բար է, ռեստորան, ակումբ, պարզապես լավ ժամանցավայր: Բաց է մինչ 02.00-ը, ամեն օր նվագում են տարբեր DJ-ներ, իսկ շաբաթական մեկ անգամ պլանավորվում է նաև տարբեր բենդերի մասնակցությամբ երոկոներ: Այս ամենին հետևելու համար խորհուրդ եմ տալիս միանալ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին, որտեղ կներկայացվի ամբողջ ինֆորմացիան: Երաժշտական մասի պատասխանատուն Արուսիկ Մկրտչյանն է՝ DJ Vakcina-ն:

Առանձին պետք է խոսեմ բարի մասին, որտեղ մոտ 100 կոկտեյլներ կարող են ձեզ առաջարկել, մեծ մասը հեղինակային, փորձեք պատվիրել այն կոկտեյլը, որը չեք գտնի մենյուում, սա հուշում է...Մի բան էլ կարող եմ խորհուրդ տալ, եթե հանդիպեք տնօերին՝ Էդգարին, զրուցեք նրա հետ, ու խնդրեք ձեզ ներկայացնի կոնցեպտը: Այ նրա ներկայացնելուց հետո, հաստատ էլ դուրս չեք գա HUGO-ից: Ոնց որ ժամանցային հասարակությունն ասումա մեր քաղաքում՝ քանի նորա-բաց մի թողեք, վայելեք, ամեն օր նման թույն տեղ չի բացվում Երևանում:

Պուշկինի 3/1

+37496 440449

Facebook/Hugo Bar&Restaurant

Instagram/hugobarrestaurant

back-top