l

lifestyle

ՀԱՕԿ-ի աջակցմամբ ՀՖԿՍՊԻ-ում բացվեց ներառական լսարան հաշմանդամություն ունեցող անձանց համար

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ ներառական լսարանի բացումը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար: Այս լսարանն իր տեսակի մեջ եզակի է Հայաստանյան բուհերում: Այստեղ հարմարեցված է ամեն ինչ՝ թեքահարթակներից մինչև սանհանգույց: Լսարանն անվանակոչվել է Հայաստանում բազկամարտ մարզաձևի հիմնադիր, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Աշոտ Սարգսյանի անունով: Բուհի կողմից սա ևս մեկ քայլ է՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը հասարակություն:

  • Kamo Tovmasyan

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը,  բուհի ռեկտորի ԺՊ Դավիթ Խիթարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Մանե Մուրադյանը և Աշոտ Սարգսյանի դուստրը: 

back-top