l

lifestyle

Ծանոթացեք! Any Rose Bridal & Flowers Salon-ի գլխավոր դիզայներ՝ Հրաչ Առաքելյան

Սիրելի կանայք խոստովանեք, երբ դուք ստանում եք օրիգինալ ծաղկեփնջեր ձեր սիրելիների կողմից, արդյոք չեք մտածում այն մասին, թե ով է նման յուրահատուկ փնջի հեղինակը? Կանանց միամսյակի ընթացքում նման կոմպոզիցիաները ջերմացրել են բազմաթիվ հայուհիների սրտերը, ու այսօր "Ծանոթացեք!" խորագրում ես ներկայացնում եմ Any Rose Bridal & Flowers Salon-ի գլխավոր դիզայներ Հրաչ Առաքելյանին և նրա հեղինակային աշխատանքները:

  • Sargis Mkoyan
  • Kamo Tovmasyan

 Արդեն 7 տարի գործող Any Rose հարսանյաց և ծաղկի սրահը մինչ օրս չի դադարում զարմացնել նույնիսկ ամենաքմահաճ այցելուներին. իսկապես, անկախ տոն է, թե ոչ` այս սրահում միշտ տոնական է մթնոլորտը: Տերյան 42 հասցեում գտնվող Any Rose երկհարկանի սրահում Դուք կգտնեք օրիգինալ տարոսիկներ, մոմեր ու մոմակալեր, ինչպես նաև բոլոր ատրիբուտները` նախատեսված հարսանյաց և այլ տոների համար. կարծում եմ ավելորդ է նշել, որ հենց Any Rose-ում են տեղակայված բրենդային լավագույն հարսանյաց յուրօրինակ զգեստները, որոնք տրամադրվում են վարձակալությամբ, նաև վաճառվում են:

 Տարիների արդյունքում բավական լայն ճանաչում և մեծ հաջողություններ ձեռք բերած Any Rose հարսանյաց և ծաղկի սրահին վստահում են հազարավոր հաճախորդներ, քանի որ այստեղ իսկապես ամեն ինչ յուրօրինակ է և չկրկնվող` էքսկլյուզիվ տարբերակով: Առաջին դասի հոլանդական ծաղիկներից բացի Any Rose-ը հայտնի է նաև իր տոնական շքեղ ու նրբաճաշակ ձևավորումներով, որոնք ևս երբեք չեն կրկնվում.... այստեղ գրեթե ամեն ինչ պատրաստվում է գլխավոր դիզայներ` Հրաչյա Առաքելյանի և իր թիմի միջոցով, ովքեր ամեն տարի մասնակցում են միջազգային ցուցահանդեսների, որտեղից էլ բերում են բազմաթիվ նորամուծություններ:

 Տերյան 42 / Բաղրամյան 58

Facebook/AnyRose

Գլխավոր դիզայներ Հրաչ Առաքելյանի ծննդյան 33-րդ տարեդարձի առթիվ մենք որոշեցինք ուղղել նրան մի քանի հարցեր, որոնց պատասխանները կհետաքրքրեն մեր հետևորդներին, ինչպես նաև առաջարկեցինք Հրաչին ստեղծել 3 կոմպոզիցիա մեր նկարահանման համար:

-Հրաչ, ինչպես ես սկսել զբաղվել ծաղկեփնջերի դիզայնով և որքան տարի ես աշխատում Any Rose Bridal & Flowers Salon-ում?

-Ծաղիկների հետ աշխատել սիրել եմ մանկուց: Տարիների ընթացքում, արդեն աշխատանքի բերումով ծաղկարվեստին վերաբերվում եմ ստեղծագործաբար:

-Ըստ քեզ, ինչով է տարբերվում Any Rose Bridal & Flowers Salon-ն իր գործընկերներից?

-Եթե անկեղծ, երբեք չենք մտածել տարբերվելու կամ համեմատվելու մասին: Պարզապես մեր ողջ թիմն իր աշխատանքը կատարում է սիրով և նվիրվածությամբ:

-Ինչպիսի ծաղկներն են այսօր թրենդային, ինչ են այսօր նվիրում տղամարդիկ իրենց սիրելիներին?

-Ծաղիկ, ծաղկեփունջ նվիրելը զգացմունքը փոխանցելու լավագույն միջոցներից է: Կախված տրամադրությունից, իրավիճակից, տղամարդն ինքը տեղում պետք է զգա, թե այդ պահին ինչ գույներով, ինչ ծաղիկներով է ցանկանում արտահայտել իր զգացմունքը:

-Հետաքրքիր է, ինքդ սիրում ես ծաղիկներ նվիրել, կամ նվեր ստանալ:

-Իհարկե սիրում եմ ծաղիկներ նվիրել, ճիշտ է ստանալու մասին երբևէ չեմ տածել: Ծաղկեփնջեր ոչ միայն նվիրում եմ, այլև ինքս իմ տան համար հաճախ գնում եմ:

-Կարելի է արդյոք նվիրել օրիգինալ կոմպոզիցիա ոչ մեծ բյուջեով?

-Կարող եմ պարզապես նշել, որ մեր սրահից ոչ ոք առանց ընտրության դուրս չի գա:

-Որն է եղել ամենաթանկ պատվերը, կոմպոզիցիան, որը դու ստեղծել ես?

-Թողնենք դա գաղտնիք, մեկ այլ դեպքում բացահայտելու համար:

-Քո բարեմաղթանանքերը կանանց այս տոնական ամսվա կապակցությամբ:

-Ցանկանում եմ որպեսզի բոլոր հայուհիները, անկախ տարիքից և զբաղեցրած դիրքից միշտ ծաղիկներ ստանան, կապ չունի միամսյակ է, ձմեռ, թեժ ամառ, թե ծննդյան տոն:

-Եվ վերջում, ինչպիսի նոր անակնկալներ են մեզ սպասվում առաջիկայում?

-Հետևեք մեզ և Ապրիլի 7-ին կտեսնեք մեր անակնկալները:

back-top