Kamancha
l

lifestyle

Հայաստանյան հյուրանոցային ոլորտի առաջին՝ HOTELIER ամսագրի շնորհանդեսը

Հյուրանոցային ոլորտը, ինչպես ռեստորանային բիզնեսը, Հայաստանում ամենակայացած ու պրոգրես ապրող ոլորտներից է: Պատահական չէ, որ HOTELIER նոր ամսագիրը հենց այս ուղղությունն է վերցրել ու այսուհետ ներկայանալով հայաստանյան լավագույն հյուրանոցներում՝ տեղեկացնելու է հյուրանոցային աշխատանքի, նոր առաջարկների, լավագույն մասնագետների մասին: Ամսագրի շնորհանդեսը տեղի ունեցավ The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan հյուրանոցում: 

  • Kamo Tovmasyan

HOTELIER-ը զուտ ամսագիր չէ, եթե դուք այցելեք www.hotelier.am կայք, կտեսնեք, որ իրականում սա հյուրանոցային ոլորտի բավական ծավալուն առաջարկներ ներկայացնող նախագիծ է և տպագիր ամսագիրը պարզապես առաջին քայլն է: Ամսագիրը տպագրված է երկու լեզուներով՝ ռուսերեն և անգլերեն: Արդեն իսկ առաջին համարից մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել հյուրանոցային ոլորտի միջազգային մասնագետները, որոնք, ի դեպ, ևս ներկա էին միջոցառմանը և սիրով հայտնեցին իրենց մասնակցության մասին: Կարծում եմ շատ շուտով ամսագիրը նաև կներկայացվի Հայաստանից դուրս:

Առաջին համարի շապիկին Միսս Հայաստան, Վիցե Միսս Եվրոպա Լուսինե Թովմասյանն է, որպես Kamoblog Night Life Awards 2018-ի վարող: Kamoblog Night Life Awards-ը ներկայացված է, որպես անցնող տարվա լավագույն միջոցառումներից, որը տեղի է ունեցել երևանյան հյուրանոցներից մեկում, տվյալ դեպքում կրկին The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan-ում: Այսուհետ փնտրեք HOTELIER ամսագիրը լավագույն հյուրանոցներում և կարդացեք ոլորտի լավագույն մասնագետների, հյուրանոցներում գործող լավագույն ռեստորանների, ՍՊԱ կենտրոնների, ակումբների, տարբեր առաջարկների մասին: Հաջողություն ենք մաղթում այս հրաշալի նախագծի հեղինակներին, շնորհավորում ենք գրագետ մեկնարկի կապակցությամբ և մաղթում հետաքրքիր գործունեություն:

www.hotelier.am

 

back-top