l

lifestyle

Ամառը Hills Sport Complex-ում՝ Երևանի ամենամեծ բացօթյա լողավազանում

Hills Sport Complex-ը գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Մոլդովական 27 հասցեում: Երևանի ամենամեծ՝ 50 մետրանոց բացօթյա լողավազանի շուրջ ողջ ամառվա ընթացքում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ, որոնցից մեկին էլ ներկա էինք օրերս: Լավ երաժշտություն DJ-ներ Arni Rock-ից, Max-ից և Serjo-ից, խաղարկություններ Հերմինե Ստեփանյանից, մրցանակներ Hills Sport Complex-ից ու այստեղ գործող Hills Beauty Center-ից: 

  • Kamo Tovmasyan

Ես ինքս հենց Մոլդովական փողոցում եմ բնակվել երկար տարիներ: Հիշում եմ, երբ փոքր էի, բակի երեխաներով հաճախում էինք Նորքի 2-րդ զանգվածում գործող միակ փոքր լողավազանը, խոսքը 90-ականների մասին է: Հիմա, երբ տեսնում եմ թե քաղաքի այս նույն հատվածում ինչ շքեղ կոմպլեքս են կառուցել, բարի նախանձով եմ լցվում ներկայիս սերնդի հանդեպ, քանի որ նրանց մանկությունն այ այսպիսի տպավորություններով է հիշվելու: Տեսեք ինչ գեղեցիկ երևանյան տեսարան է բացվում այստեղից: Քաղաքի ամենամեծ՝ 50 մետրանոց լողավազանը ջեռուցվում է, ինչը շատ կարևոր է, մաքրվում է վերջին սերնդի ուլտրամանուշակագույն ֆիլտրման համակարգով: Մեծ տարածքն ու մեծ լողավազանը թույլ է տալիս ավելի շատ թվով այցելուներ ընդունել, ու կազմակերպել ոչ միայն պարզապես բացօթյա փարթիներ, այլև ծննդյան, հարսանեկան, բիզնես միջոցառումներ՝ թիմբիլդինգներ, շնորհանդեսներ, նորաձևության ցուցադրություններ և այլն:  

Hills Sport Complex-ում ամենամեծ բացօթյա լողավազանն է, նորագույն մարզասարքերով զինված մարզասրահը, շոգեբաղնիք, մանկական սրահ, սպորտային խանութ, ընդարձակ ու մաքուր հանդերձասրահներ: Այստեղ կազմակերպվում են ավելի քան 30 խմբակային մարզումներ, ինչպիսին են յոգա, փոլ-դենս, փակ լողավազանում նաև ջրային հատուկ մարզումներ: Տեղում գործող Hills Beauty կենտրոնն ավելի հարմար է դարձնում տարբեր միջոցառումների՝ նորաձևության ցուցադրությունների, ծննդյան կամ հարսանեկան տոների կազմակերպումը՝ թույլ տալով կազմակերպիչներին խնայել ժամանակը:

Լողավազանի մեկ այցելության արժեքն աշխատանքային օրերին 6 000 և 8 000 դրամ է փոքրերին և մեծերին համապատասխանաբար, շաբաթ/կիրակի-8 000 և 10 000 դրամ: Գործում են ընտանեկան, 10 անգամյա այցելության և Moonlight փաթեթներ (16.00-ից հետո այցելության): Այս Week-end-ին Hills Sport Complex-ը հրավիրել էր DJ-ներ Serjo-ին, Max-ին և Arni Rock-ին, ինչպես նաև Հերմինե Ստեփանյանին՝ այցելուների հանգիստն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Կազմակերպվող մրցույթների ընթացքում խաղարկվեցին Hills Sport Complex-ի անդամակացության քարտ, Hills Pool-ի անդամակացության քարտ, Hills Beauty Center-ի կենտրոնի կողմից նվեր քարտեր….Նման անակնկալներ Hills Sport Complex-ը հաճախ է պատրաստվում կազմակերպել:

Մոտակա մեգամիջոցառումը պլանավորված է հուլիսի 26-ին: Մասնակցիր ICEօրին և հայտնվիր սառցե ու նեոնային ամենազով ու վառ աշխարհում: Ամառվա տապի ամենաICEօրին ձեզ հետ կլինեն Մոսկվայից ժամանած արտասովոր զույգ DJ քույրեր` Twins Projcet-ը, սակայն այսքանով անակնկալները չեն սահմանափակվի: Արդեն իսկ կարող եք ամրագրել մասնակցության տոմսեր: 

Նոր Նորքի 2րդ զանգված

Մոլդովական 27/1

(043) 700 930 , (010) 70 60 70 

HillsSportComplex

www.hills.am

__________

back-top