l

lifestyle

Առաջինը ԿամոԲլոգում! Հռիփսիմե Հակոբյանի Առաջին ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նստած ենք հիմա Հրաչուհի Ութմազյանի հետ ԱՐՄԱՏՈՒՄ, ու քննարկում ենք համերգը, որը քիչ առաջ ավարտվեց: Ամենահուզիչ պահը մայրիկի մասին երգն էր, որը Հռիփսիմեն կատարեց որդու հետ, Վարդուհի Վարդանյանի երգի կատարումը Արթուր Գրիգորյանի հետ, ինձ համար՝ Հայկոյի հետ դուետը, որն իմ մտերիմ զույգերից մեկին է նվիրված, Հրաչուհին առանձնացրեց բեմադրող ռեժիսոր Արթուր Մանուկյանի և զգեստների հեղինակ Մերի Ստեփանյանի աշխատանքները...արդեն իսկ այսքանը բավական է ստացված ու լավ համերգի համար: Առաջին ֆոտո/վիդեո կադրերը դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Հռիփսիմե Հակոբյանի ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ առաջին մենահամերգը խոստանում էր լինել աշնան ամենաջերմ երեկոն։ Միջոցառմանը մասնակցեցին 40 երաժիշտներ, «Ամարաս» պարային խումբը, ինչպես նաեւ հրավիրյալ 6 հատուկ հյուրեր ՝ Մարտին Մկրտչյան, Ռազմիկ Ամյան, Հայկո, Արթուր Գրիգորյան, Ռիչարդ Մադլենյան, Արկադի Դումիկյան, ովքեր իրենց կատարումներով անակնկալ դուետներ մատուցեցին հանդիսատեսին: Համերգի պրոդյուսերը եւ բեմադրող ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, գծային պրոդյուսեր` Սոնա Մարության, երաժշտական պրոդյուսերներ` Կարեն Համբարձումյան եւ Սեւակ Մելքոնյան: Հագուստների նկարիչ`Մերի Ստեփանյան, Ոճաբան՝ Արայիկ Գաբաջյան, խորեոգրաֆ` Վիկա Մարտիրոսյան, Լուսային ձեւավորում՝ Վահագն Միքայելյան:

 

back-top