l

lifestyle

Բացահայտելով ԿՈՆՅԱԿ քաղաքը HENNESSY-ի հետ միասին

Լեգենդար HENNESSY-ն և ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ ընկերությունը 5 հայերի հրավիրել էին ԿՈՆՅԱԿ քաղաք՝ բացահայտելու քաղաքի գաստրոնոմիկ գաղտնիքները, ծանոթանալու բրենդի պատմությանը և գիշերելու Հեննեսսիների պատմական առանձնատանը, որտեղ ոչ բոլորն են կարող հայտնվել: Մեդիա ոլորտից հրավիրված էի միայն ես, ուստի կփոխանցեմ Ձեզ այս այցելության հետ կապված տպավորությունները ֆոտոշարքի տեսքով: Եթե միանաք իմ ինստագրամյան էջին՝ կհետևեք մանրամասներին նաև սթորիների միջոցով: 

  • Karen Davtyan
  • Kamo Tovmasyan

Փարիզից գնացքով դեպի Բորդո, այնտեղից էլ դեպի Կոնյակ քաղաք: Ճանապարհը մի փոքր երկար էր, բայց Les Chais Monnet հյուրանոցը միանգամից մոռացության տվեց ժամանակը: Սա կոնյակ քաղաքի առաջին 5՛աստղայի հյուրանոցն է, որը երկու տարի է ինչ գործում է: Հյուրանոցը կառուցվել է պատմական Chais Monnet գինետան հատվածում, որի պատմությունը սկսվում է 1938թ.-ից: Հին փայտային կառույցը համալրելով ժամանակակից ապակեպատ շարքով, ճարտարապետ Դիդիե Փուանիան ստացել է ֆանտաստիկ արդյունք, որտեղ միայն շրջելն ուղղակի հաճույք էր: 71 համարներ, 21 սյութեր և 13 առանձնասենյակներ: Նշեմ նաև, որ այստեղի Շեֆ-խոհարարը կրկնակի միշլենյան աստղի արժանացած Սեբաստիան Բրոդն է:

Առավոտյան փորձեցինք բացահայտել Կոնյակ քաղաքը: Դե անվանումից հասկանում եք արդեն, որ հենց այս քաղաքն է համարվում գինեգործության մայրաքաղաքը: Գտնվում է Շարենտ գետի ափին՝ Անգուլեմ և Սեինտս քաղաքների միջև։ Ունի 22․600 բնակիչ։ 

Ծանոթացեք Պրն. Կլոդն է՝ Կոնյակ քաղաքի ամենահայտնի ռեստորաններից մեկի՝ Bistro de Claude-ի հիմնադիրը: Իհարկե բացի կոնյակը և գինին, Կոնյակ քաղաքը նաև գուրմանների դրախտավայր է, քանի որ ֆրանսիական խոհանոցն այստեղ նույնիսկ ավելի ընդգծված է ներկայացվում քան Փարիզում, որտեղ ավելի ֆյուժն խոհանոց է: Bistro de Claude-ը 35 rue grande հասցեում է, անպայման փորձեք:

Այցելեցինք Hennessy-ի այգիներ, որտեղ սկսվում է լեգենդար կոնյակների ստեղծման ընթացքը: Գրեթե բոլոր գաղտնիքներին արդեն տիրապետում ենք:

Ինչպես նկատում եք, Կոնյակում լեգենդար Մորիս Հեննեսսիի անունով փողոց էլ կա: Հենց այս փողոցում էլ գործում է բրենդի բացառիկ սրահը, ինչպես նաև ....մենք անվանել էինք ԴԱՍԱՐԱՆ, այդպես էլ կգրեմ:

Ծանոթանալով կոնյակի ստեղծման պատմությանը, այստեղ մենք կարծես քննության էինք: Պետք է գուշակեինք, թե որ բաժակում է ամենահին կոնյակը:

Ինչպես արդեն ասացի այս փողոցում գործում է Hennessy. Les Visites բացառիկ սրահը, որտեղ կարող եք գնել դիզայներական Hennessy-ներ, փոքր նվերներ, սեթեր:

Իսկական հրաշք եմ հիմա Ձեզ ներկայացնում, միշտ ցանկացել էի հայտնվել այստեղ՝ Chateau de Bagnolet-ում: Սա Hennessy ընտանիքի 19-րդ դարից կանգուն բնակավայրն է, որն այսօր ընկերության գործընկերների հյուրատուն է հանդիսանում: 8 սենյակներ, դե ինտերիերն ինքներդ եք տեսնում ինչպիսինն է, ափսոս, որ նկարներով չեմ կարող ցույց տալ այգու ամբողջ գեղեցկությունը: 

Հենց այստեղ, այս սեղանի շուրջ են ընթրել Հեննեսսի ընտանիքի անդամները 19-րդ և 20-րդ դարերրում, սեղանի վերևում էլ տեսնում եք Օգուսթ Հեննեսսիի լուսանկարը: Ընթրիքն իրականում մի ամբողջ ծիսակատարության էր նման, որի ընթացքում բացատրում էին, թե իչպիսի ուտեստներ պետք է նախընտրել կոնյակի հետ, ինչ առանձնահատկություն ունի ֆրանսիական խոհանոցը, ինչպես պետք է ճիշտ մատուցել կոնյակը....

Հրաշալի երեկո էր, որի ընթացքում մեզանից յուրաքանչյուրը իր ոլորտի համար կարևոր տեղեկություններ և փորձ ձեռք բերեց: Ընթրիքին հաջորդեց զրույցը Hennessy XO-ի և լավ սիգարի համադրությամբ, արդեն հյուրասենյակում՝ բուխարու մոտ: 

Այսքանը մեր ճանապարհորդությունից, ևս մեկ անգամ շնորհակալություն Hennessy ապրանքանիշին և բրենդի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Սարգի Կարոլինա» ընկերությանը նման հրավերի համար: Սիրելի ֆոլլոուերներ, հուսով եմ Ձեզ դուր են գալիս իմ այս տեսակի փոստերը, ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն Ձեզ ներկայացնել ոչ միայն երևանյան ժամանցավայրերն ու ժամանցային կյանքը, այլ նաև այ այսպիսի էքսկլյուզիվ նյութեր ամբողջ Աշխարհից

back-top