EUROTOUR ԿամոԲլոգի հետ նախագիծը ներկայացնում է Austrian Airlines ընկերությունը: Նախագծի հեռուստատարբերակը կդիտեք ArmNews TV-ի եթերում KamoBlog ծրագրում:
Ինչպես ասացի, Ես գարեջուր չեմ խմում, չեմ էլ տարբերում լավն ու վատը, բայց քանի որ ընկերներս՝ DJ Guevo-ն, DJ Leo-ն և Աննան սիրում էին գարեջուր, Նրանց հրավիրեցի Heineken Experience թանգարան: Սա Heineken գարեջրի պատմությունը ներկայացնող հսկայական կենտրոն է, որտեղ, ի դեպ Մենք մոտ 4 ժամ մնացել ենք, այդքան հետաքրքիր էր: Տոմսի գինն էր 18 եվրո, բայց հավատացեք սա Ամստերդամում ծախսած ամենաճիշտ 18 եվրոներն էին: Թանգարանի հասեն գրված է վերևում, եթե լինեք Ամստերդամում, բաց մի թողեք...
Ինչպես է պատրաստվում գարեջուրը, ինչպես է շշալցվում, պատմությունը ֆոտոներով, վիդեոներով...շատ հետաքրքիր ժամանակ ենք անցկացրել...
Սա առանձին սրահ է, որտեղ Դու կարծես Heineken շշի մեջ լինես...
Սա հանգստի սրահն է....
Այստեղ Քեզ կհարցնեն, թե ինչ գույն ունի Heineken գարեջուրը, եթե առաջինը պատասխանես ՈՍԿԵԳՈՒՅՆ՝ կստանաս առաջին բաժակը...
Ասում են համեղ էր, չգիտեմ, Ես չեմ տարբերում...
Սա սպորտային սրահն է, խաղեր, հայտնի սպորտսմենների հագուստներ, ինքնագրեր...
Ահա Heineken շշերի ձևափոխման ընթացքը....
Շատ օրիգինալ նվեր կարելի է գնել այստեղից. Ձեր ընկերոջ անունով անվանական շիշ. Ես մրցույթ հայտարարեցի ֆեյսբուքյան էջումս և Գայանե Հակոբյանը Արտաշատից հաղթեց այս մրցույթում, ահա նրա շիշը, Գայանե եթե Դուք կարդում եք խնդրում եմ գրեք Ինձ՝ նվերը ստանալու համար....
Վերջում կա փաբ, որտեղ նորից կարող ես խմել գարեջուր....
Բայց աաաաամենավերջում Քեզ նվիրում են նաև անվանական բաժակներ և նավով շրջելու տոմսեր.....