l

lifestyle

Kamo Music

«ՀԱՅԿ և ԲԵԼ. ԲԱԲԵԼՈՆԻՑ ԴԵՊԻ ԵՐԿԻՐՆ ԱՐԱՐԱՏԻ» ՊԱՏԿԵՐԱՊԱՏՈՒՄ

Սա մի նոր գեղարվեստական ստեղծագործություն է, որ մեծավմասամբ հենվում է դեռևս 5-րդ դարում պատմահայր Մովսես Խորենացու հիշատակած՝ Հայկ նահապետի ավանդավեպի վրա: Թեման շատ արդիական է, որովհետև այն գնում է մեր ազգի պատմության հնագույն շերտեր և այնտեղից վեր հանում այնպիսի արժեքներ, որոնք այսօր էլ կարևոր են։ Նոր տեքստի ստեղծումը հեղինակներին հնարավորություն տվեց ներառել այնպիսի դրվագներ, որոնց շնորհիվ ընթերցողը հերոսի կերպարով էլ ավելի առարկայական է պատկերացնում, թե ինչ է նշանակում ընկերասիրություն, հարգանq մեծի նկատմամբ, խոստմանը հավատարիմ լինել, հայրենիք վերադառնալ և այլն:

Նախագծի մտահղացումը՝ Մյասնիկ Խաչատրյանի և Նարեկ Վան Աշուղաթոյանի
Պատկերապատման նկարիչ՝ Տիգրան Մանգասարյան
Սցենարի հեղինակ` Թոնդրակ (Սմբատ Հովհաննիսյան)
Նախագծի պրոդյուսեր՝ Նարեկ Վան Աշուղաթոյան

Հնագետ-խորհրդատու` Միքայել Բադալյան
Ձևավորումը` Մարիամ Մալխասյանի
Սրբագրիչ` Սոսի Խանիկյան
Լեզվական խմբագիր` Անի Կոստանդյան

Հրատարակիչ՝ «ԹԻՎ 405» ընկերություն / Գլխավոր տնօրեն՝ Գոհար Գասպարյան

Պատկերապատումն արդեն հասանելի է մի շարք գրախանութներում, որոնց մասին տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ սոց հարթակներում՝ 

INSTAGRAM / FACEBOOK

Նարեկ Վան․
Հայկ և Բել պատումի վերաբերյալ հայկական պատկերագիրք ստեղծելու գաղափարը պատկանում է Մյասնիկ Խաչատրյանին և ինձ: Երկուսս էլ լինելով հայր միշտ մտածել ենք մեր երեխաններին հետաքրքիր բովանդակությամբ կրթելու հարցերի շուրջ: Եվ մի հարմար առիթով նախաձեռնեցինք հայոց պատմության հենց այս դրվագի հիման վրա պատկերապատման ստեղծումը: Սիրով հրավիրեցի նկարիչ Տիգրան Մանգասարյանին և սցենարիստ Թոնդրակին, որոնց հետ շուրջ երկու տարվա աշխատանքի արդյունքում ստեղծեցինք այս գիրքը: Մեզ իր գիտելիքներով օգնեց նաև հնագետ Միքայել Բադալյանը, որի հետ որոշեցինք պատկերապատմանը մոտենալ պայմանականություններով, որոշ դրվագներում օգտագործել այնպիսի մոտիվներ, որոնք առավել բնորոշ են հնագիտական տվյալներին:

Գոհար Գասպարյան

Վերջապես մեր թիմի 2 տարվա աշխատանքը կարող ենք հանձնել ընթերցողին։ Կարծում եմ, որ մեր օրերում այն հատկապես մեծ կարևորություն ունի մեր, մեր երեխաների՝ Հայկի սերնդի համար։ Ճիշտ է աշխարհում գրական այս ժանրը ճանաչում են կոմիքս անվանբ, բայց մենք հայերեն տարբերակն ենք նախընտրում՝ ՊԱՏԿԵՐԱՊԱՏՈՒՄ։ Մտածված տարիքային սահմանափակում չենք դրել, քանզի գերակշռում են պատկերները և շատ հեշտ է հասկանալ սյուժեն։ Այն հետաքրքիր կլինի դիտել և ընթերցել ինչպես ծնողի օգնությամբ, այնպես էլ` ինքնուրույն։ Փորձելու ենք բոլոր երեխաներին հասանելի դարձնել այս պատումը, թե հրատարակության, թե պատկերավոր ընթերցումների միջոցով, որոնց մեկնարկը շուտով կտրվի։ Նպատակ կա նաև թարգմանել Պատկերապատումն օտար լեզուներով սփյուռքում ապրով մեր հայրենակիցներին նյութին հաղորդակից դարձնելու համար։

 

 Ի դեպ, ի սկզբանե որոշվել էր հետաքրքիր շնորհանդես կազմակերպել, սակայն վերջին ռազմական գործողությունների և համավարակի հետ պայմանավորված չեղարկվեցինք այն՝ սահմանափակվելով միայն ընկերական ֆոտոշարով, որը տեղի ունեցավ N’joy սրճարան-ռեստորանում։ Լուսանկարիչ՝ Քրիստինա Մալխասյան 

 

back-top