l

lifestyle

«Հայ մայրեր» բարեգործական Գալա-ընթրիքը և հյուրերը

«Ֆլորենս» համալիրում տեղի ունեցավ «Հայ մայրեր» Բարեգործական ՀԿ Բարեգործական Գալա-ընթրիքը։ Երեկոյի ընթացքում ներկայացվեց կազմակերպության 7 տարիների գործունեությունը և ամփոփվեց 2019 թվականին կատարած աշխատանքը։ Երեկոյին մասնակցեցին «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ աջակիցները՝ անհատ բարերարներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Սոնա Ռուբենյանը, Գարիկ Պապոյանը, Էրիկը, Սոֆի Մխեյանը և Արամ MP3-ը։ Երեկոն վարում էր Նազենի Հովհաննիսյանը։

  • Kamo Tovmasyan

«Հայ մայրեր»-ի հիմնադիրը Նարինե Մանուկյանն է, ով նաև «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի»-ի տնօրենն է: Իր խոսքում Նարինեն Մանուկյանն առաջնահերթ շնորհակալություն հայտնեց երկու հյուր կանանց՝ երեկոյի վարող նազենի Հովհաննիսյանին, նշելով, որ հենց Նազենիի շնորհիվ է ընկերությունն այսքան բուռն գործունեություն ծավալել, ինչպես նաև  Առաջին տիկին Աննա Հակոբյանին, ով արդեն երկրորդ տարին է, ինչ հատուկ հյուրերի թվում է: Այս տարվա Գալա-ընթրիքի խորագիրն էր՝ «Բարությունն է փրկելու աշխարհը», իսկ նախագծի ողջ հասույթը ուղղվելու է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների բուժմանն ու անհրաժեշտ պարագաների ձեռք բերմանը: 

back-top