l

lifestyle

«Ժառանգություն» գրքի շնորհանդեսը

«Ժառանգություն» գիրքը ներկայացնում է 2019-ին Որդան կարմիր հայկական գորգի թանգարանում անցկացված նորաձևության ցուցահանդեսի բոլոր նմուշները: Գրքում տեղ են գտել ժամանակակից հայ դիզայներների աշխատանքները, որոնց ստեղծման և ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հայկական մշակութային ժառանգությունը: ժամանակակից զարդարվեստի և հագուստի նմուշները համալրված են թանգարանի գորգերով, ինչպես նաև ասեղնագործ իրերի և Տերյան մշակութային կենտրոնի ազգային տարազի եզակի նմուշներով:

  • Kamo Tovmasyan

Գրքի ստեղշմանը աջակցել է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: 

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Չինար ռեստորանում: 

back-top