l

lifestyle

ՀԱՐՍԱՆԻՔ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ֆիլմի շնորհանդեսը և հյուրերը

Վստահ եմ՝ ներկայացմամբ տպավորվել եք բոլորդ, ֆիլմը ևս տպավորիչ է ստացվել, նույնիսկ ավելի հուզիչ: Պրեմիերայից հետո դժվար էր գտնել որևե մեկին, ով անտարբեր էր դուրս գալիս կինոդահլիճից: Ներկայացման էկրանավորումը նվիրվում է հայ զինվորին: Այսօրվանից, երկար սպասված ՀԱՐՍԱՆԻՔ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ կինոֆիլմը կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում, իսկ քիչ առաջ ավարտվեց փակ պրեմիերան ԿինոՊարկում, որտեղ մենք ևս ներկա էինք….

  • Կամո Թովմասյան

Կարծում եմ, վերջին տարիներին նկարահանած ամենահուզիչ, տպավորիչ և դրամատիկ ֆիլմն է: Ներկայացմանը ներկա չեմ եղել, նրանք, ովքեր դիտել են համանուն ներկայացումը, կարծում եմ հետաքրքրությամբ կդիտեն նաև ֆիլմը: Ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ նպատակը կինոդիտողից արցունքներ կորզելը չի եղել, բայց դիտել ֆիլմն առանց հուզվելու անհնար է:

«Հարսանիք թիկունքում» ֆիլմը նկարահանվել է Գյումրի քաղաքի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում: Ֆիլմում ներկայացման դերասանական կազմը չի փոխվել, փոխվել է միայն ռեժիսորը: Ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան, պրոդյուսեր՝ Արման Միտոյան, սցենարը՝ Անահիտ Աղասարյանի, կոմպոզիտոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկո, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանի: Մտահղացումը՝ Տիգրան Վիրաբյանինն է: Դերերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյան, ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Հարությունյան, Տարոն Գրիգորյան, Արսեն Սաղաթելյան, Ջեմմա Ադամյան եւ այլք:

Ֆիլմը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է: Սյուժեի հիմքում գյումրեցի ընտանիքի պատմությունն է, որտեղ պատրաստվում են իրենց զավակին ամուսնացնել: Մեկ ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է ապրիլյան քառօրյայի ողջ ողբերգությունը՝ միաժամանակ շեշտելով, որ չնայած ծանր փորձությանը՝ կյանքը շարունակվում է:

back-top