l

lifestyle

Hardwell-ի Կառնավալը Իբիցայի Ushuaïa հոթել-ակումբում

Շարունակելով պատմել Austrian Airlines ընկերության հետ կատարած մեր Եվրոտուրի մասին, այսօր ներկայացնում եմ երևի թե ամենահիշվող օրերից մեկը՝ հենց առաջին օրը, երբ Մենք ընկերներով Իբիցայում էինք, Ushuaïa հոթել-ակումբում Hardwell-ի Կառնավալն էր: Նման բան մենք չէինք կարող բաց թողնել, ինքներդ տեսեք, թե ինչու...

  • Kamo Tovmasyan

EUROTOUR ԿամոԲլոգի հետ նախագիծը ներկայացնում է Austrian Airlines ընկերությունը: Նախագծի հեռուստատարբերակը կդիտեք ArmNews TV-ի եթերում KamoBlog ծրագրում:

Իբիցայում փարթիի տոմսերի հետ կապված գործում է հետևյալ կանոնակարգը: Բոլոր ակումբների մուտքի մոտ տոմսերը 10 եվրոյով ավելի թանկ են: Դրանք զեղչերով կարող եք գնել օրվա ընթացքում հենց Ձեր հյուրանոցից, կամ փողոցում տեղադրված տոմսարկղներից...օրինակ Մենք մի տեղ էինք պեղել, որտեղ վաճառող տղան բացի տոմսերը նաև հյուրասիրում էր 1 կոկտեյլ....Տոմսերի գինը սկսվում է 40 եվրոյից, կարող է հասնել մինչ 80-ը: Hardwell-ի տոմսի գինն էր 50 եվրո...

Ushuaïa-ն իբիցայի ամենաթանկ հյուրանոցներից մեկն է, որը երեկոյան ժամերին վերածվում է ակումբի: Այն բացօթյա լավագույն փարթիների վայրն է, ունի մեծ մինուս....կեսգիշերին ամեն ինչ ավարտվում է....Մոտ 4-5 000 երաժշտասերներ էին հավաքվել...Տեխնիկական մասի հետ կապված ավելի լավ է ոչինչ չգրեմ, առանց այն էլ ամեն ինչ ֆոտոներում պարզ է...Փարթիների ընթացքում լողավազան չի կարելի մտնել, բայց ոչ հայերին...համենային դեպս մեզ...

Ահա և Մենք. 5 ընկերներ Իբիցայում, ամենասիրված DJ-ներից մեկի շոուին...Արդյոք պետք է գրել, որ Մեզ դուր եկավ ???))))

back-top