Գերժամանակակից տեխնոլոգիա, արդի դիզայն, ամբողջությամբ վերափոխված ինտերիեր և հետաքրքիր առաջարկներ: Մաշտոցի 20/4 հասցեում՝ այսուհետ գործում է արդեն բազմաֆունկցիոնալ ԱՆՑՈՒՄ N1-ը, հրաշալի նվեր TASHIR group-ից մեր համաքաղաքացիներին և հյուրերին: Բացման շնորհանդեսին ներկա էին երևանցիներ, մտավորականներ, գործարարներ, մշակութային գործիչներ, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն մեր սիրելի Երևանի հանդեպ: Տոնական ժապավենը կտրեցին TASHIR group խմբի փոխնախագահ՝ Նարեկ Կարապետյանը և Հայաստանի ճարտարապետների միության նախագահ՝ Մկրտիչ Մինասյանը:
ԱՆՑՈՒՄ N1-ը, ինչպես և նախկինում, ունի 4 մուտք, որոնցից երկուսը զինված է հաշմանդամների համար նախատեսված ֆունկցիոնալ, նոր սերնդի շարժասանղուղքներով: Անցումներում կհանդիպեք մեր հայ մտավորականներին և ոչ միայն՝ Գոհար Գասպարյան, Կոմիտաս, Սևակ, Չարենց, Բաբաջանյան, Փարաջանով, Նովենց ….հաճելի է, որ արդի դիզայնում մեծ կարևորություն է տրվել մեր Մեծերին: Անցումը շատ մեղմ գունային լուծումներով է, այն բնավ չի հոգնեցնում, միևնույն ժամանակ նորաոճ է ու անկասկած իր դիզայնով քաղաքին թարմ տեսք կփոխանցի:
Ներսում գործում է «Նատալի Ֆարմ» դեղատուն, MINISO, «Подружка», iMobile.am և այլ սրահներ: Քաղցը հագեցնելու համար կարող եք այցելել «ՏԱՇԻՐ Պիցցա» և «Սուտեկի Սուշի Բար» սրահներ: Բանկային գործարքների համար՝ համեցեք «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»: ՍԻԹԻ սուպերմարկետը կգործի այստեղ ՇՈՒՐՋՕՐՅԱ: Ի դեպ, Ձեզ սպասվում է բոլորովին ՆՈՐ ՍԻԹԻ, թե մատուցման, ինտերիերի, ապրանքատեսակների, թե դիզայնի առումով: Եվս մեկ անգամ նշեմ, որ ԱՆՑՈՒՄ N1-ը, որպես անցում, ինչպես նաև ՍԻԹԻ սուպերմարկետը, կգործի շուրշօրյա, իսկ սրահների մի մասն էլ՝ առավոտյան կգործի առավոտյան 10.00-ից մինչ կեսգիշեր: Վստահ եմ, որ գետնանցումից դուրս գալուց կնկատեք նաև բարեփոխված այն հատվածները, որոնք նույնպես իրագործվել են շնորհիվ ՏԱՇԻՐ ընկերության և ավելի են գեղեցկացրել այս հատվածը: Շնորհակալություն բոլորին, ովքեր այս հրաշալի նվերը մատուցեցին մեր քաղաքի հյուրերին, բնակիչներին, ՄԵԶ: Սպասենք նոր անակընկալների TASHIR group-ից, իսկ մինչ այդ վայելենք մեր հանգիստը ՆՈՐ ԱՆՑՈՒՄ N1-ում.
Մաշտոցի 20/4