l

lifestyle

Հայաստանի վարսահարդարման, դիմահարդարման, նեյլ-արտի 11-րդ փառատոնը և հաղթողները

Վայրն անփոփոխ է. Արդեն 11-րդ վարսահարդարման, դիմահարդարման, նեյլ-արտի փառատոնը կրկին տեղի ունեցավ Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Ներկայացնում է փառատոնը Հայաստանի վարսահարդարների և դիմահարդարների միությունը՝ Մարիա Առաքելյանի գլխավորությամբ: Ժյուրիի կազմում ոլորտի պրոֆեսիոնալներն են Հայաստանից և արտերկրից, իսկ մասնակիցների կազմում՝ վարսահարդարներ, դիմահարդարներ և նեյլ-մասնագետներ ողջ Հայաստանից: Ինչպիսի աշխատանքներ էին այս տարի ներկայացված ու ովքեր հաղթեցին՝ կիմանաք մեր ծավալուն ֆոտո/վիդեո շարքում:

  • Kamo Tovmasyan

 

 

Ավելի քան 10 տարի մենք հետևում և լուսաբանում ենք այս գեղեցիկ փառատոնը, որն այս տարի անցկացվում էր արդեն 11-րդ անգամ: Բյութի ոլորտի մասնագետները ներկայացնում էին իրենց նորարար լուծումները, հեղինակավոր ժյուրին ընտրում էր լավագույններին՝ բոլորին պարգևատրելով: Մոտ 6 ժամ ընթացող փառատոնը վարում էր Ջուսը, ու վարում էր այն ֆանտաստիկ դռայվով, հումորով, հետաքրքրությամբ: Տարբեր կոնտրոններ, սրահներ, ոլորտի ներկայացուցիչներ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ սրահում ներկայանում էին նաև իրենց արտադրանքներով, նոր առաջարկներով: Փառատոնի ավարտին վարսահարդարման, դիմահարդարման, նեյլ-արտի ոլորտում, տարբեր անվանակարգերում հանձնվեցին մրցանակներ, պատվեգրեր, գավաթներ, իսկ առաջատարները հնարավորություն կստանան մասնակցել այս տարի արդեն Փարիզում անցկացվող փառատոնին: Այս տարվա առաջատարներն էին Անդրանիկ Պողոսյանը, Միլենա Հարությունյանը, Ժորա Մինասյանը, Արսեն Մարգարյանը, Վարդան Գրիգորյանը, Սոնա Գրիգորյանը, Արմեն Աբրահամյանը, Արմինե Պապյանը, Գայանե Մելքոնյանը, Ռոքսանա Առաքելյանը, Մարիամ Մելիքյանը: Փառատոնը ներկայացնում է Հայաստանի վարսահարդարների և դիմահարդարների միությունը՝ Մարինա Առաքելյանի գլխավորությամբ:

back-top