l

lifestyle

Ամերիկյան COLE HAAN Grandshop-ի բացումը Դալմա Գարդեն Մոլում

Տղամարդկանց և կանանց կոշիկներ և lifestyle աքսեսուարներ ներկայացնող ամերիկյան Cole Haan ապրանքանիշը վերջապես ներկայացավ Հայաստանում՝ պաշտոնական խանութ-սրահով: Նորաոճ, թեթև, հարմար ու թրենդային: Ամենքի նախընտրության, խառնվածքն ու անհատականությունն ընդգծող հավաքածու՝ նորաբաց Cole Haan սրահում: Բացման շնորհանդեսը դիտեք ԿամոԲլոգում:

Բրենդը հիմնադրվել է մոտ մեկ դար առաջ՝ Չիկագոյում: Cole Haan-ը հիմնադիրների՝ Թրաֆթոն Քոուլի և Էդի Հաանի անունների հապավումն է: 1988 թ.-ին Cole Haan-ը գնում է Nike ընկերությունը, իսս 2012-ին վաճառում այն Apax Partners Worldwide-ին 570 միլիոն դոլարով: Cole Haan սրահներ ներկայացված են Ամերիկայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում: Բրենդն ունի ավելի քան 400 տեխնոլոգիական պատենտ, ինչի շնորհիվ կոշիկները մաքսիմալ հարմար են ու թեթև։ 

Դասական ու սպորտային ոճերը լավագույնս համադրած հավաքածուներիից բացի, Cole Haan-ն առանձնանում է իր աքսեսուարներով՝ պայուսակներ, դրամապանակներ, քարտհոլդերներ։ Cole Haan-ը ունի խանութների երկու կոնցեպտ՝ Inline (old) & Grandshop (new)։ Երևանյան Cole Haan սրահը տարածաշրջանում առաջինն ու միակն է՝ Grandshop կոնցեպտով։ Բժիշկներն ու ՏՏ ոլորտի մասնագետները ամենաշատն են հանդիպում բրենդի հաճախորդների ցանկում, քանի որ կոշիկներն առանձնանում են մաքսիմալ հարմարավետությամբ և թեթևությամբ (առկա են նույնիսկ 140 գրամանոց մոդելներ):

Երևանյան սրահի բացմանը ներկա էին Սոս Ջանիբեկյանը, Արամ MP3-ն, Գրիշա Աղախանյանը և ByTheWay բենդը: Սրահը գործում է առավոտյան 10.00-ից մինչ 22.00, Դալմա Գարդեն Մոլի առաջին հարկում: Ի դեպ, մոտեցող տոներին ընդառաջ, կարող եք նաև ընտրել Cole Haan սրահի նվեր-քարտերը՝ սիրելի կանանց շնորհավորելու համար: 

Միացեք երևանյան Cole Haan սրահի պաշտոնական էջերին՝ բաց չթողնելու համար առաջարկները, ակցիաները և նոր հավաքածուները: Տեսականին կարող եք նաև գնահատել Ֆեյսբուքյան էջի shop բաժնում, նշեմ նաև, որ գործում է անվճար առաքում Հայաստանի տարածքում:

ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ

FB/IG

 

back-top