l

lifestyle

GS ակնաբուժական կենտրոնի բացումը Էջմիածին քաղաքում

Շնորհավորում եմ Էջմիածին քաղաքի բոլոր բնակիչներին, նաև նրանց, ովքեր ցանկացած հարցով կհայտնվեն այստեղ և ցանկություն կունենան հետազոտել, ախտորոշել կամ բուժել աչքերը: Բացի վիրահատական միջոմտությունից, նորաբաց GS Ակնաբուժական կենտրոնում կատարվում են աչքերի հետ կապված ցանկացած ծառայություններ՝ նոր սերնդի սարքավորումներով, բժիշկ-ակնաբույժ Սոնա Սեդրակյանի կողմից:

  • Kamo Tovmasyan

GS ակնաբուժական կենտրոնը բացվել է Պատկանյան 39/1 հասցեում, աշխատանքային ժամերն են 11.00-18.00: GS ակնաբուժական կենտրոնը զինված է նոր սերնդի սարքավորումներով: Հատկապես երեխաների համար գործում է ֆիզիոթերապեֆտիկ և ապարատային բուժումների հատուկ ծրագիր: Ի դեպ, նշեմ, որ հենց կենտրոնում գործում է նաև օպտիկական ակնոցների և ոսպնյակների տաղավարը, որտեղ դուք կարող եք գնել ձեզ անհրաժեշտ և համապատասխան ակնոցը կամ ոսպնյակը:  

 Կենտրոնում կատարվում են հետևյալ ծառայությունները: Տեսողության սրության ստուգում (Tomey ICP 2002 projector), կոմպյուտերային ռեֆրակտո-կերատոմետրիա (Tomey RC-800)՝ ինչը հնարավորություն է տալիս առանց բիբը լայնացնելու ախտորոշել կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, կեռատոկոնուս ռեֆրակցիոն խանգարումները: Աչքի առաջային, միջին և հետին հատվածների հետազոտություն, ակնահատակի զննում, ներակնային ճնշման չափում: Տեսողության շտկում ակնոցների և կոնտակտային ոսպնյակների միջոցով: Աչքի առաջային հատվածի և ակնահատակի ֆոտո: Կատարվում է բլեֆարիտների, կոնյուկտիվիտների, կեռատիտների, ուվեիտների բուժում: Ավելացնեմ նաև ակնահատակի հիվանդությունների, կատառակտայի, գլաուկոմայի վաղ շրջանի ախտորոշում (ինչպես հայտնի է գլաուկոմայի ուշ հայտնաբերման դեպքում հիվանդը տեսողությունը կորցնում է անվերադարձ):

ք.Էջմիածին

Պատկանյան 39/1

044-08 48 58

Facebook/GSԱկնաբուժականԿենտրոն

Instagram/gs_optics

back-top