l

lifestyle

GRILL HOUSE-ի բացումը Ամիրյան 4/6 հասցեում

Ամիրյան/Քոչինյան նախկին Զաքյան փողոցների հատման վայրում՝ ՓԱՐԻԶ հյուրանոցի հարևանությամբ բացվել է միջազգային GRILL HOUSE ցանցի հայաստանյան պաշտոնական ֆրենչայզը: Աշխարհում 20-ից ավել երկրներում՝ Կանադայից մինչ Չինաստան ներկայացված են մոտ 260 ռեստորանային նախագծեր, այդ թվում՝ GRILL HOUSE-ներ, սակայն երևանյան GRILL HOUSE-ի ձևաչափը հատուկ է մշակվել: Բացման շնորհանդեսին և հյուրերին հետևեք մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

Ներկայիս ամենաակտիվ ու ժամանցային նոր հատվածներից մեկը Երևանում հենց Ամիրյան/Քոչինյան/Բուզանդ հատվածն է, ուստի պատահական չէ, որ միջազգային GRILL HOUSE-ը հենց այստեղ է բացում իր երևանյան առաջին GRILL HOUSE-ը: Առավոտյան 08.00-ից մինչ 02.00-ը GRILL HOUSE-ն առաջարկում է նախաճաշի, լանչի, ընթրիքի հրաշալի մենյու, հարուստ բար, հեղինակային ուտեստներ ու միջազգային ստանդարտներին համապատասխան սպասարկում: Գլխավոր մեխն իհարկե մենյուն է: Ֆյուժն խոհանոցն իր մեջ ներառում է եվրոպական, ասիական, նաև հայկական հատուկ ուտեստներ պատրաստված կրակի վրա և ոչ միայն: 

Ամիրյան 4/6

+374 (41) 40 11 00

Facebook/GrillHouseYerevan

back-top